Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն միշտ կա․ Գալուզին
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն միշտ կա»: Այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը․
«Իսկ կօգտվե՞ն արդյոք դրանից Հայաստանը և Ադրբեջանը, ես չգիտեմ»,- նշել է նա։
Գալուզինը, անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է․ «Կնախընտրեի, որպես դիվանագետ, այնուամենայնիվ, զերծ մնալ կանխատեսումներից»։