ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնումը կուժեղացնի լարվածությունը Հարավային Կովկասում․ ՌԴ փոխարտգործնախարար
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի օգնի հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատանը։
Նրա խոսքով՝ ԵՄ առաքելության ընդլայնումը կբարձրացնի լարվածությունը Հարավային Կովկասում։
«Հայաստանում դիտորդական առաքելության հայտնվելը միանգամայն անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսանկյունից։ Մենք վստահ ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը բացարձակապես անօգուտ կլինի և ոչ մի արդյունքի չի բերի»,- ընդգծել է ռուս դիվանագետը։