Մոսկվան միշտ պատրաստ է հարթակ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար․ Գալուզին
Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն և Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատանը։
«Մոսկվայի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար։ Մենք իսկապես հուսով ենք, որ Երևանն ու Բաքուն դա կհիշեն և կհասկանան»,- նշել է փոխնախարարը։