Նա լավ մարդ էր. Ռուբեն Ռուբինյանը` Բաբկեն Արարքցյանի մասին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ցավակցական խոսք է հղել ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։
«Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը մեծագույն դեր է ունեցել խորհրդարանի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության հիմնադրման ու կայացման գործում: Նա լավ մարդ էր: Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին: Աստված հոգին լուսավորի»,- գրել է Ռուբինյանը։