Տեղեկություն չունեմ՝ ինչու Ադրբեջանը հրաժարվեց վերադարձնել Վիգեն Էուլջեքջյանին․ ՔՊ պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե տեղեկություն չունի՝ ինչու Ադրբեջանը վերջին վայրկյանին հրաժարվեց վերադարձնել լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին․
«Չեմ կարող ասել։ Ես այդ մասին տեղեկություն չունեմ», - ասել է պատգամավորը։ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նույնպես չմեկնաբանեց Էուլջեքչյանին չվերադարձնելու պատճառները:
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան են վերադառնում 2020 թթ․ Խծաբերդի և Հին Թաղերի հատվածից գերեվարված 32 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախում գերեվարված 1 զինծառայող։ Նշենք՝ Ադրբեջանը վերջին պահին վերադարձող գերիների ցանկից հեռացրել է լիբանանայհայ Վիգեն Էուլջեքջյանի անունը՝ հրաժարվելով վերադարձնել նրան։