ՀԱՊԿ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարները քննարկել են կառույցի դեմ տարվող ապատեղեկատվության հարցը
Դեկտեմբերի 13-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների մամուլի ծառայությունների ղեկավարները խորհրդակցություն են հրավիրել։ Նրանք խորհրդակցել են, թե ինչպես կարելի է օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվություն ներկայացնել կազմակերպության մասին և ինչպես պայքարել ապատեղեկատվության դեմ, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Քննարկվել են նաև տարբեր միջոցառումների, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների ընթացքում ՀԱՊԿ միացյալ մամուլի կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: