Բաքուն հաստատել է Հայաստանին և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը
Ադրբեջանի կառավարությունը հաստատել է երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման ադրբեջանա-հայկական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն հղում տալով Ադրբեջանի կառավարության կայքին։
Նշվում է, որ նիստերի և հանդիպումների օրը, ժամը և վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների համաձայնությամբ։ Փաստաթղթի համաձայն՝ միջոցառումների աշխատանքային լեզուները կլինեն ռուսերենը և անգլերենը։
Հանդիպումները կանցկացվեն հերթով` Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում, երկու երկրների սահմանին, ինչպես նաև այլ պետությունների տարածքներում կամ տեսակոնֆերանսի ձևաչափով։
Մինչ այս Նիկոլ Փաշինյանը իրատեսական էր համարել Ադրբեջանի հետ խաղաղության ստորագրման հնարավորությունը։