«Հայկական կողմը Ղարաբաղին սպառազինություն է մատակարարել․ սա հանգեցրեց ռազմական բախումներին»․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, թե Երևանի մի շարք գործողությունների պատճառով այդպես էլ չհաջողվեց լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։
Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության՝ այդ պատճառներից մեկն էր նաև այն, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով Արցախին իբր սպառազինություն է մատակարարել, որն էլ հանգեցրել է Արցախում ռազմական սեպտեմբերյան բախումներին․
«Բացասական ազդեցություն ունեցան նաև հայկական կողմի Ղարաբաղին սպառազինություն մատակարարելու համար հայկական կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը՝ այդպիսով խախտելով եռակողմ պայմանավորվածությունները և Երևանի անպատրաստ լինելը՝ ապահովելու հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։