Երևանը հայտարարում է՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա․«Ազատություն»
Երևանը հայտարարում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնեց Արտգործնախարարության խոսնակ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք եղե՞լ է Վաշինգտոնում նախարարների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն ու հիմա Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է:
«Եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, մենք տեղեկացնում ենք», - ասաց Բադալյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր հունվար ամսին Վաշինգտոնում սպասվող Միրզոյան-բայրամով հանդիպման մասին։