Փոխվարչապետը քննարկել է արհեստական բանականության գրանցած համաշխարհային ձեռբերումների միտումները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանին: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման միտումները: Մտքեր են փոխանակվել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժի և առավել գրավիչ բիզնես միջավայր ստեղծելու շուրջ: