Հայաստանը համաձայնագրի խախտման մասին փաստագրական ապացույց չի ներկայացրել. ՌԴ-ից արձագանքում են
ՀՀ-ն չի ներկայացրել ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման փաստագրական ապացույցներ։ Այդ մասին Риа Новости-ն ասել է ՌԴ թվային զարգացման նախարարությունը:
Հիշեցնենք ԲՏԱ նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
«Հայկական կողմը հայտարարել է միջկառավարական համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին, Մոսկվան ի գիտություն է ընդունել Երևանի մտահոգությունը, սակայն «նշված փաստերի կոնկրետ փաստաթղթային հաստատում գործընկերների կողմից չի ներկայացվել»,- ՌԴ թվային զարգացման նախարարության հայտարարության մեջ։