Դեկտեմբերի 22-ին վերաքննիչ դատարանը կքննի քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հետագա կալանքի հարցը
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Դեկտեմբերի 22-ին վերաքննիչ դատարանը կքննի քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հետագա կալանքի հարցը (դատավոր Ռուբիկ Մխիթարյան): Դեկտեմբերի 22-ին կորոշվի Մալյանը կշարունակի ապօրինի մնալ բանտում, թե արդարադատությունն ի վերջո կենդանության նշաններ ցույց կտա»,- գրել է փաստաբանը։