Զելենսկիին վերջին պահին թույլ չեն տվել մասնակցել ԵՄ գագաթնաժողովին․ Politico
Վլադիմիր Զելենսկին ցանկանում էր անձամբ մասնակցել Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի գագաթնաժողովին, սակայն նրա այցը միջոցառումից մեկ օր առաջ չեղարկվել է։ Այս մասին գրում է Politico եվրոպական հրատարակությունը։
Ավելի վաղ հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ որոշ եվրոպացի դեսպաններ իրենց մտահոգությունն են հայտնել Զելենսկիին ԵՄ գագաթնաժողովին հրավիրելու կապակցությամբ, քանի որ նրա ներկայությունը թշնամանք կառաջացնի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից։
«Բրյուսելում հանդիպումից առաջ խոսակցություններ կային, որ Զելենսկին անձամբ կմիանա ԵՄ գագաթնաժողովին այսօր: Բայց այս պլանը ձախողվեց չորեքշաբթի օրը, քանի որ հանդիպման արդյունքը, հատկապես ԵՄ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության հարցում, մնում է անորոշ»,- ասվում է հրապարակման մեջ։