Ռուս խաղաղապահները կմասնակցեն օկուպացված Արցախի տարածքի ականազերծման աշխատանքներին
Ռուս խաղաղապահները կմասնակցեն օկուպացված Արցախի տարածքի ականազերծման աշխատանքներին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ օկուպացված Արցախի տնտեսական տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) ներկայացուցիչների, ինչպես նաև ԶՈւ ինժեներական զորքերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածքի համատեղ հումանիտար ականազերծման վերաբերյալ։