Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Մելիքբեկյանի «դաբրոյով» Զագրեբ է մեկնել նաեւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպման 43-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի խաղացող Անտե Բուրիմիրը բացեց խաղի հաշիվը։ Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ էր մեկնել նոյեմբերի 20-ին: Հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրարկովն ավելի ուշ հաստատել էր, որ հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկված են 23 ֆուտբոլիստներ՝ Օգնեն Չանչարեւիչ, Ստանիսլավ Բուչնեւ, Արսեն Բեգլարյան, Անդրե Չալըշըր, Ալբերտ Խաչումյան, Տարոն Ոսկանյան, Ստյոպա Մկրտչյան, Ժիրայր Շաղոյան, Էդգար Սեւիկյան, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան, Լուկաս Սելարայան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Միրանյան, Էրիկ Փիլոյան, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Հարությունյան, Վբեյմար Անգուլո, Հրանտ-Լեոն Ռանոս, Արտակ Դաշյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Վահան Բիչախչյան: Վարազդատ Հարոյանը եւ Ուգոչուկվու Իվուն չմեկնեցին Խորվաթիա: Մեր ընտրանու ավագը բաց թողեց հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Ըստ տրամաբանության՝ Զագրեբ պետք է մեկնեին հայտավորված մարզիկները, մարզիչը եւ սահմանափակ թվով անդամներ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Խորվաթիա են մեկնել հնարավոր ու անհնարին, տրամաբանությունից հեռու ու մոտ մի շարք անձինք, որոնք փաստացի ոչինչ չեն ունեցել անելու. իրենց գործառույթը իրականացնելու կարիք եղել է Հայաստանում եւ ոչ թե Խորվաթիայում: Ըստ տեղեկությունների՝ ՀՖՖ-ի հաշվին, Մելիքբեկյանի «դաբրոյով» Զագրեբ է մեկնել նաեւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ՝ պարզելու, թե, Հայաստանի ազգային հավաքականից բացի, ովքեր են մեկնել Խորվաթիա՝ խաղին ընդառաջ: Խնդրել էինք տրամադրել ցանկ: Նաեւ խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե որքան գումար է ծախսվել նրանց թռիչքի, կեցության եւ օրապահիկի համար: Ինչպես միշտ, այս անգամ եւս Մելիքբեկյանի ղեկավարած կառույցը հարցերին պատասխանում է միեւնույն ոճով՝ լռությամբ: Հատուկ ՀՖՖ-ի անձնակազմի եւ Արմեն Մելիքբեկյանի համար հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվական հարցումներին պետք է պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ամեն դեպքում, այս ծածկադմփոցից որեւէ տվյալ չհաղորդելով՝ ֆեդերացիան գնդակը գլորեց դեպի Գաբրիելյանի դաշտ: «Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձեց կապ հաստատել պատգամավորի հետ՝ պարզելու, թե արդյոք գնացել է նա Զագրեբ, եւ եթե գնացել է, ինչ նպատակով: Սիսակ Գաբրիելյանը եւս մեր զանգերն ու նամակները թողեց անպատասխան. հնարավոր չեղավ պարզել, թե, օրինակ, այդ պատգամավորի եւ մյուս պաշտոնյաների ճամփորդության եւ կեցության ծախսերն ով է հոգացել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: