Զախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցինՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասինՀնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյանՄոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասինՄունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՃապոնիայինՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-իՍերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասինՊաշտոնական. Նոան հայտնեց հերթական տրանսֆերի մասինԼիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետԱմբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը՝ Ֆրանսիայի դեսպանինԻրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել բանակցությունների տապալման կամ նոր հարվածի դեպքում. Իսրայել ԿացՏարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացիՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժըՌուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնացը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալԱրման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըԱվտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավորԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրինՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան«Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա». Փաշինյան (տեսանյութ)Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՀունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ․ փակեք փողոց նայող պատուհաններըՄխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցերԳր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԿատարում պահվող իրանական ակտիվներից 6 միլիարդ դոլարը կապասառեցվի. Մասուդ ՊեզեշկիանՓոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԻսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակությունԲելառուսը Ուկրաինային զգուշացրել է պատասխան հարված հասցնել ներխուժման դեպքումՊաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից
Հասարակություն

«Խաչատրյան ընտանիքի դեմ իրավական տեռորի իրական նպատակը». պաշտպանական խմբի պատասխանը՝ Դատախազությանը

Երեկ, ս.թ. դեկտեմբերի 14-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որը խիստ զուգադիպությամբ հաջորդում է ուղիղ մեկ օր առաջ Ֆինանսների նախկին նախարար, ստացիոնար բժշկական խնամքի տակ գտվող 68-ամյա Գագիկ Խաչատրյանին ապօրինի կալանավորելու անհաջող փորձին: Երեկվա հաղորդագրությունից արդեն տեղեկանում ենք, որ Գագիկ Խաչատրյանի որդուն և եղբորորդուն` գործարարներ Արտյոմ և Արամ Խաչատրյաններին նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշում է կայացվել և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հասկանալ համատեքստը և խնդրի էությունը

Որպեսզի մեր հանրությունը բարդ տեքստերի ու հրապարակված ինչ-որ անհասկանալի թվերի համատեքստը ըմբռնի, նախ խնդրում ենք նկատի ունենալ, որ քննչական մարմինների և դատախազության ժամանակ առ ժամանակ սրացումները Խաչատրյան ընտանիքի նկատմամբ, առերևույթ խիստ պատահական ու հանկարծակի հաղորդակցական տեռորի, գործարար համբավն արատավորելու ու գործունեությունը անուղղակի խոչընդոտելու հատկանիշներ են ունենում:

Այս պահին սահմանափակվենք միայն հիշեցնելով, որ 2020թ.-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքներ առաջադրվեցին այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվեցին երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջը բավարարել. սաբոտաժներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը իշխանության հովանու ներքո գտնվող անձի:

Ընդ որում՝ դատախազությունը լավատեղյակ է, որ կաշառք ստանալուն օժանդակելու և փողերի լվացման մեղադրանք Խաչատրյան եղբայրներին ներկայացնելն ակնհայտ ապօրինի է ոչ միայն այն պատճառով, որ այդ գումարը ստացվել էր հասարակ բիզնես հարաբերության շրջանակում, և հարցմանն ի պատասխան ամենայն թափանցիկությամբ հենց Խաչատրյան եղբայրներն էին ներկայացրել ԱԱԾ-ին տվյալները, այլ նաև այն պատճառով, որ այդ դեպքով արդեն իսկ 2016 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում որոշում էր կայացվել քրեական գործ չհարուցելու մասին։ Այդ չվերացված որոշումն ուղղակի արգելում է նույն դեպքով քրեական գործի հարուցումը և մեղադրանքի ներկայացումը։ Սակայն, այս ակնհայտ փաստը դատախազությանը չի խանգարել Խաչատրյաններին ակնհայտ անօրինական մեղադրանք ներկայացելու հարցում։

Ինչի մեջ են մեղադրում Խաչատարյաններին

Անդրադառնալով դատախազության կողմից նոր, հապճեպ կազմած փողերի լվացման մեղադրանքին` հարկ ենք համարում նշել, որ բանկի միջոցով պարզագույն բիզնես փոխանցումների տվյալները հայտնի են եղել քննչական և դատախազական մարմիններին դեռևս 2019 թվականից։ Դրանց օրինականությունը մանրամասն ստուգման է ենթարկվել ևս 4 տարի, և որևէ հանցագործության հատկանիշ չի հայտնաբերվել: Սակայն, ինչ-ինչ հանգամաներքով պայմանավորված, մոտ 4 տարի անց դա ձևակերպվում է որպես հանցագործություն։

Ընդ որում, Խաչատրյաններին անհիմն մեղադրանք և ուռճացված թվեր ներկայացնելու համար մեղադրանքի կողմն արհեստականորեն Խաչատրյանների հետ է կապել բանկում որպես վարորդ աշխատող անձին և նրա կողմից բանկում մուտքագրած գումարները վերագրել է նրանց։

Սակայն պնդում ենք, որ Խաչատրյանները նշված անձին չեն ճանաչել և չեն ճանաչում, նրա հետ երբևէ առնչություն չեն ունեցել, հետևաբար չեն կարող կապ ունենալ նրա կողմից բանկում կատարված գործարքների և մուտքագրած գումարների հետ։

Այդ հանգամանքները պարզելու նպատակով ծավալուն միջնորդություն ենք ներկայացրել քննիչին և դատախազին, սակայն այդ միջնորդությունը թողնվել է առանց քննության։

Որքանով են ողջամիտ մեղադրանքները

Այդուհանդերձ, հարկ է ևս մեկ անգամ շեշտել, որ խիստ արատավոր է գործարար հարաբերությունների շրջանակում կնքված փոխառություններին «կաշառք» որակում տալը, որի պարագայում իրավապահների խնդիրն է դառնում կոռուպցիոն կանխավարկածով մոտենալ գործարար միջավայրում կնքվող ցանկացած գործարքի։ Ընդ որում, այս իրավապահների որակումները էլ ավելի տարակուսելի են լինում, երբ օրինակ տեսնում ենք, որ «Այյունեթվորքս» ընկերության պարագայում պետական բյուջե վճարված հարկի գումարը դիտարկել են որպես հափշտակություն, ինչն ուղղակի անթույլատրելի է։

Մեկ այլ հարց էլ է առաջանում. եթե շուրջ 5 տարի տևած նախաքննության ընթացքում ամբողջ պետական ապարատը փորձել է պարզել, թե արդյոք այդ ընկերություններն իրենց իրական շրջանառությունները, վճարման ենթակա հարկերը թաքցրել են, թե ոչ, և նման հանգամանք չեն հայտնաբերել, ապա ինչպե՞ս է դատախազությունը հարկերից խուսափելու պնդումներ անում։ Ինչո՞ւ դատախազությունը այդ ահասարսուռ թվերին համապատասխան մեղադրանքներ չի ներկայացրել, այլ այդ թվերը պարզապես արհեստականորեն ներառել է իր հայտարարությունների մեջ՝ ծանր հանցանքի կատարման պատրանք ստեղծելու համար։

Ուստի հին տեղեկությունները նորովի հանցավոր համատեքստում մեկնաբանելը, ինչպես նաև  կատարված գործարքների թվային ուռճացումները միայն հետևություն են թողնում իրավական գործընթացի այլ՝ իրական դրդապատճառների առ¬կայության մասին։

Ամփոփելով նշենք, որ չնայած պետության կողմից իրականացվող բռնաճնշումներին` Խաչատրյանների ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը` Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, շարունակում է իրականացնել իրենց բոլոր պարտավորությունները, հարկեր վճարել երկրի բյուջե, աշխատավարձ՝ մարդկանց և իրականացնել նոր բիզնես և սոցիալական ծրագրեր: Փաստաբանական խումբը հույս է հայտնում, որ քրեական գործի հետագա քննությունը կիրականանա օրենքի և իրավականության շրջանակներում՝ խոստանալով, որ հրապարակային դատավարության ընթացքում փաստերով հանրությանը կներկայացվեն մեղադրանքները հերքող ապացույցներ»։