F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն առաջնորդել է Հայաստան. Նեապոլի թեմի հոգևորականները՝ ՎեհափառինԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասինԿամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. ՓաշինյանԱլիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Քաղաքականություն

Ուշադրություն պիտի դարձնենք դիմակայուն ենթակառուցվածքների ստեղծմանը․ փոխվարչապետի ելույթը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագիրը կրող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որտեղ հանդես է եկել եզրափակիչ ելույթով: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ 

Ելույթում մասնավորապես ասվում է.

«Ձե՛րդ գերազանցություն տիկին Ռաբաբ Ֆաթիմա,
Ձե՛րդ գերազանցություն պարոն Լեմոգանգ Կվապե,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք նախարարներ,
Միջոցառման հարգելի՛ մասնակիցներ,

Ողջունում եմ Ձեզ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը:

Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված այս միջոցառումը կարևոր նշանակություն ունի 2024 թվականի հունիսին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիյում կայանալիք՝ ՄԱԿ-ի՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 3-րդ խորհրդաժողովի նախապատրաստման առումով:

Տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերն էական նշանակություն ունեն դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսական կայունությունն ամրապնդելու տեսանկյունից: Ինչպես առիթ ունեցան նշելու հանդիպման բանախոսները և մասնակիցները, այս նպատակով առաջնային ուշադրություն պետք է դարձվի դիմակայուն ենթակառուցվածքների ստեղծմանը, ներառական տրանսպորտային փոխկապակցվածության միջոցով տարածաշրջանային ինտեգրման խորացմանը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների միջոցով գլոբալ առևտրի և փոխկապակցվածության վերափոխմանը:

Այս ուղղություններով մասնակիցների դրական փորձառության ներկայացումը և նորարարական մոտեցումների վերաբերյալ մտքերի փոխանակությունը կարևոր նշանակություն ունեցան Վիեննայի Գործողություների ծրագրի իրականացման համատեքստում տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ առկա խնդիրները վերհանելու տեսանկյունից, ինչն էապես կնպաստի Կիգալիում ընդունվելիք նոր ծրագրի մշակման գործընթացին:

Վստահ եմ, որ նախարարական հանդիպումը կարևոր նշանակություն ունեցավ դեպի ծով ելք չունեցող զարգացող ու տարանցիկ երկրների, ՄԱԿ համակարգի մարմինների ու գործակալությունների, զարգացման և միջազգային ֆինանսական կառույցների միջև համագործակցության առկա վիճակի ու հեռանկարների քննարկման համար: Լիահույս եմ, որ այս երկխոսությունը նպաստեց փոխշահավետ համագործակցության նոր գաղափարների և մոտեցումների գեներացմանը, որոնք կարտացոլվեն Երևանի հայտարարության մեջ:

Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը մեծապես կարևորում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի դերը ՄԱԿ շրջանակներում մեր խմբի երկրների գերակայությունների առաջմղման առումով: Որպես խմբի բյուրոյի անդամ՝ Հայաստանը հանձնառու է խմբի շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, ՄԱԿ-ում խմբի տեսանելիության բարձրացմանը և մեր երկրների առջև ծառացած համակարգային մարտահրավերների բարձրաձայնմանը:

ՄԱԿ՝ Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների գրասենյակն առանցքային դեր ունի հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին աջակցելու ուղղությամբ ՄԱԿ համակարգի աշխատանքների համակարգման առումով: Հայաստանը բարձր է գնահատում գրասենյակի ջանքերը այս նպատակով տեխնիկական և ֆինանսական աջակցության ուղղությամբ միջազգային հանրության ու զարգացման գործընկերներին մոբիլիզացնելու գործում: Կուզենայի վերահաստատել, որ Հայաստանը կարևորում է է գրասենյակի ֆինանսական ու մարդկային կարողությունների ամրապնդումը՝ իր մանդատի լիարժեք իրականացման համար:

Հարգելի՛ ներկաներ,

Ամփոփելով ելույթս՝ կուզենայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ՝ Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով բարձր հանձնակատար, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Ֆաթիմային և գրասենյակի ողջ անձնակազմին համագործակցության և նախարարական հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:

Շնորհակալ եմ բոլոր բանախոսներին հետաքրքիր զեկույցների և քննարկումներն ուղղորդելու համար: Հայաստանը շնորհակալ է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և միջոցառման բոլոր մասնակիցներին հրավերն ընդունելու և ակտիվ ու բովանդակային ներգրավվածություն ցուցաբերելու համար:

Շնորհակալություն»: