«Ռոսատոմը» կարող է սկսել «Նաիրիտ»-ի ռեկուլտիվացումը
«Ռոսատոմը» կարող է սկսել նախկին հայկական քիմիական «Նաիրիտ» գործարանի ռեկուլտիվացումը։ Դա տեղի կունենա, հենց հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի։ ТАСС-ի հետ զրույցում ասում է «Ռոսատոմի» բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման ուղղությամբ տնօրեն Անդրեյ Լեբեդևը։
Նրա խոսքով՝ հայկական կողմի դիմումով անցյալ տարի պետկորպորացիայի մասնագետները ձեռնամուխ են եղել այդ հարցի մշակմանը: