Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Հրապարակ». Եթե Փաշինյանը վարչապետ չլինի, ՔՊ-ն 2 օրում կքանդվի. ինչ են խոսել ՔՊ-ականները փակ նիստում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի հերթական նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է այս ավանդույթը` կուսակցության առաջնորդն ամենշաբաթյա հանդիպումներ է ունենում կուսակիցների հետ, ընդ որում` ոչ միայն ղեկավար կազմի, այլ նաև շարքային ՔՊ-ականների, որոնք նախապես գրանցվում են, որ մասնակցեն այդ հանդիպումներին:

Նիստերի ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր` Նիկոլ Փաշինյանն է խոսում կամ լսում է կուսակիցներին: Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են քննարկում տեսական հարցեր` որն է պետության սուվերենությունը, ինչ է կուսակցական անկախությունը, ինչու են անդամագրվել ՔՊ-ին և այլն:

Վերջին նիստում էլ են քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող գաղափարական բնույթի հարցեր։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին: ՔՊ-ն պաշտոնական հաղորդագրությամբ ընդամենը մեկ նախադասություն է հաղորդել և վերջ:

Իսկ իրականում Փաշինյանի գլխավորությամբ կուսակցական հերթական նիստն անցել է դրամատիկ մթնոլորտում և եղել է անցած հինգշաբթի կայացած «կոմունիստական երեկոյի» տրամաբանական շարունակությունը։

Հիշեցնենք․ անցած շաբաթ գրել էինք, որ Փաշինյանի՝ կուսակցականների հետ փակ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներն անգիր արած, դասագրքային ելույթներ են ունեցել անձի ազատության, անկախության մասին, ինչպես նաև հավատարմության երդումներ տվել Նիկոլ Փաշինյանին՝ ծեքծեքուն  մտքեր հայտնել, թե ինչու են դարձել ՔՊ-ական, և ինչն է իրենց պահում այս կուսակցությունում։

Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվա նիստը որոշակիորեն տարբերվել է նախորդից և այդքան էլ քծնանքով հագեցած չի եղել, անգամ հակառակը` որոշ ՔՊ-ականների արտահայտած մտքերը, ենթադրաբար, դուր չեն եկել վարչապետին։

Պատմում են, որ երդվյալ ՔՊ-ականներ Վահագն Ալեքսանյանի, Արման Եղոյանի և մի քանի այլ ճռճռան ու պաթոսախեղդ, շեֆին ու նրա գաղափարները քծնող ելույթների կողքին բավականին կառուցողական և իրականությունից չկտրված ելույթներ էլ են եղել: Մասնավորապես, ոմանք զարմացած են եղել  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի համարձակությունից, ով, պարզվում է, ՔՊ-ի հնաբնակներից է՝ 2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, սակայն համարձակ մտքեր է հայտնել` չվախենալով կուսառաջնորդի զայրույթից։ Նախարարը նրբորեն քննադատել է ներկուսակցական բրգային համակարգը, սուպերլիդերությունը, ինչը, ի դեպ, ժամանակին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե Հայաստանի դժբախտությունների պատճառը հենց սուպերլիդերությունն է: Այն, որ բոլոր կուսակցություններում կան «սուպերլիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ  կայացնում են որոշումներ, իսկ մյուսներն ուղղակի ենթարկվում են այդ որոշումներին, և ոչ մի կուսակցությունում չկա դեմոկրատիա, խոսքի ազատություն, անհատի կարծիք: Ու պարծենում էր, որ «Քաղպայմանագրում» քաղաքացիական բարձր գիտակցությամբ մարդիկ են հավաքված, որոնք մերժում են սուպերլիդերությունը։

Իհարկե, ժամանակները փոխվեցին, Նիկոլ Փաշինյանն իր այս դավանանքն էլ մոռացավ, ինչպես շատերը 2018 թվականից հետո: Բայց մարդիկ, պարզվում է, չեն մոռացել և նախօրեի նիստին թեկուզ ակնարկներով, զգուշորեն, սակայն Փաշինյանին հասկացրել են, որ ՔՊ-ն այսօր հենց այդպիսին է դարձել։

Մեզ պատմեցին, որ նախարարն իր ելույթում ասել է, թե ինչ պետք է անել, ինչպես աշխատել, որ  վաղը չբախվեն նման խնդրի, ինչը վտանգավոր է կուսակցության՝ քաղաքական թիմի համար, և եթե, դիցուք, վաղը` գործընթացների բերումով Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չլինի, ապա այնպես չստացվի, որ իրենց քաղաքական ուժը հաշված օրերի ընթացքում փլատակների վերածվի։ Հնչած հարցին, թե ինչ կլինի ՔՊ-ի հետ, եթե Փաշինյանը չլինի, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն արագ արձագանքել է. «ՔՊ-ն երկու օրում կքանդվի»։ Շատերը համաձայնել են այս տեսակետին, գուցե ոմանք էլ վախեցել են հակադրվել: Ներկաները նկատել են, որ թեև Մխիթար Հայրապետյանը Փաշինյանի օգտին էր ռեպլիկ անում, սակայն միանշանակ չէ, որ այն դուր եկավ Փաշինյանին: Իսկ վարչապետը բազմանշանակ հայացքով լուռ հետեւել է քննարկումներին ու չի արձագանքել։

Մյուս զեկուցողը` Արման Եղոյանը, նախընտրել է շառից-փորձանքից հեռու մնալ և հրաժարվել է ասել, թե ինչ կլինի ՔՊ-ի հետ, եթե չլինի Փաշինյանը։ Մոտավորապես ասել է, թե տեսական վերլուծությունների կողմնակից չէ, ուստի ձեռնպահ կմնա այդ վարկածի վերլուծությունից։ 

ՔՊ մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներով փորձում է ոչ միայն պատգամավորների՝ իր նկատմամբ հավատարմությունը ստուգել, այլև տեսակետների բախման և քննարկումների միջոցով ջրի երես հանել ներկուսակցական խնդիրները, որ համապատասխան «օրգհետևություններ» անի, այն է՝ զտի համարձակներին ու ըմբոստներին և ՔՊ-ն դարձնի ավելի քան միասնական և իր սուպերլիդերությանը ենթակա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում