Բաքվում ԱՄՆ դեսպանն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են համագործակցության օրակարգը, իրավիճակը՝ տարածաշրջանում, գրում է ԱՊԱ-ն։
Նրանք խոսել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին։
Բայրամովն ընդգծել է, թե «Ադրբեջանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»։