Տարածաշրջանում անվտանգության ճանապարհն անցնում է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ․ Թուրքիայի ՊՆ
Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Այդ մասին ասել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերը, գրում է APA-ն։
Նա նշել է, թե Թուրքիան աջակցում է այդ նպատակի ուղղությամբ գործադրվող ջանքերին և ցանկանում է շուտափույթ դրական արդյունք տեսնել․ «Ուրախ ենք երկու երկրների միջև վստահության բարձրացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերջին որոշմամբ»։