Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ով ես, թե չունես Հայրենիք․ Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհայինների հրամանատարը կդառնար 56 տարեկան

Այսօր Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատար Արթուր Ղարիբյանը կդառնար 56 տարեկան:

«Ո՞վ ես դու, մա՛րդ, թե չունես Հայրենիք.
Փուչ արարած:
Ո՞վ ես դու, մա՛րդ, թե պայքար չունես.
Խեղճ արարած:
Ելի՛ր, ժամն է հրաժեշտի,
Ելի՛ր, քանի կարող ես հասցնել,
Եկել է ժամը, պիտի բաժանվենք,
Պիտի հիշենք անցածը,

Սեղմի՛ր ձեռքս, բարեկա՛մ,
Միգուցե վերջին անգամ…»

Արթուր Ղարիբյան

1988 թվականից Արթուր Ղարիբյանը մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, Արցախի Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին։

Զոհվեց 1992 թվականի նոյեմբերի 6-ին՝ Արցախի Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից։ Այդ օրը շատ տխուր է եղել, չի խոսել։ Չորս փամփուշտ է ցույց տվել, ասել է. «Էս մեկը Դուշմանինն է, մեկը՝ Ուզբեկինը, մյուսը՝ Վարդան Բախշյանինը, չորրորդն էլ իմն է»։

Ա. Ղարիբյանի անունով անվանակոչվել են Ստեփանավանի արվեստի թիվ 1 դպրոցը, ԼՂՀ Մարտակերտ քաղաքի արվեստի ստուդիան, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի միջնակարգ դպրոցը։ Երևանում գործում է Ա. Ղարիբյանի անվան թանգարան-ցուցասրահ (Կոմիտասի պողոտա 47 հասցեում)։ Նշենք, որ Արթուրը հենց ինքն էլ արվեստագետ զինվոր է եղել։ Սովորում էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի բաժնում, երբ սկսվեց Արցախի պատերազմը։ Սրխավենդ գյուղի համար մղած ինքնապաշտպանության մարտում նա իր վերջին կռիվը տվեց։ 

Շուշիի առանձնակի գումարտակը ստեղծվել է 1 Նոյեմբեր 1992 թվականին Գետաշեն- Շահումյանի կռիվների բովով անցած հերոս ջոկատների հենքի վրա:  

Անպարտելի գումարտակը կռվել է շուրջ 700 ազատամարտիկ, հերոսներ Դուշման Վարդանը, Բեկոր Աշոտը (Աշոտ Ղուլյան), Կարոտ Մկրտչյանը, Հրաչ Գասպարյանը (Ագնեվոյ), Բուժականցի Մուրադը, Արթուր Ղարիբյանը։ 

Այն մեծ համբավ է վայելել տարածաշրջանում իր անպարտելիությամբ ու մարտունակությամբ: Սա այն գումարտակն է, որը 1994-ին Վարանդայի(Ֆիզուլու) ճակատում կատաղի մարտեր մղելով, չնահանջելով անսասան է պահել դիրքերն ու ադրբեջանցիներին ստիպել է դադարեցնել գրոհը: 

Արթուր Ղարիբյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով և «Շուշիի ազատագրման» մեդալով:

Ղարիբյանի աճյունը ամփոփված է Եռաբլուրում` իր ընկեր և հրամանատար Դուշման Վարդանի կողքին: