Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև Արցախում
Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև օկուպացված Արցախի տարածքներում։ Մասնավորապես ընտրատեղամասեր կգործեն օկուպացված Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում: Այս մասին հայտնում է APA-ն։
Լրատվականը գրում է, որ ադրբեջանցի ընտրողն առաջին անգամ կքվեարկի Ստեփանակերտում և որ այդ օրը կմնա պատմության մեջ։ Քվեարկության իրավունք կունենան 18 տարին լրացած քաղաքացիները։