Հայաստանի ընտրական մեխանիզմները և ընտրական գործընթացի կազմակերպումն ամենաառաջադեմներից է աշխարհում. ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Արթուր Հովհաննիսյանը ԵԱՀԿ դիտորդական առաքելության շրջանակներում դիտարկել են Սերբիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը:
«Հպարտությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության ընտրական մեխանիզմները և ընտրական գործընթացի կազմակերպումն ամենաառաջադեմներից է աշխարհում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արթուր Հովհաննիսյանը։