Հայաստանը և Ադրբեջանը միացել են Մագնիտսկու ցուցակին
ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը։
«Մագնիտսկու ցուցակ» անունը կրող որոշմանը միացել են ԵՄ թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա–Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան։