Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն առաջնորդել է Հայաստան. Նեապոլի թեմի հոգևորականները՝ ՎեհափառինԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասինԿամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. ՓաշինյանԱլիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչինՀրազդանի կիրճում երիտասարդը հափշտակել է քաղաքացու պայուսակը և դիմել փախուստի
Քաղաքականություն

Պետք չէ Սերժ Սարգսյանի հաշվին Փաշինյանին օգնել՝ լեզուն վերադարձնել ֆիզիոլոգիական դիրքի․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխխոսնակ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ 

Բելառուսի նախագահն օրերս հերթական բարձրագոչ հայտարարությունն արեց Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ փորձելով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար և հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մեղքը գցել Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:

Ալեքսանդր Գրիգորևիչի հայտարարության և վարքագծի մեջ շատ տարօրինակ բաներ կան: Փաշինյանական արտահաստիքային պրոպագանդիստի ամպլուան, որով լիքն է Հայաստանի պրոիշխանական մեդիատարածքը, դժվարությամբ է կապվում իր՝ երկրի նախագահի ստատուսի հետ:

Ուրեմն ինչո՞ւ է Լուկաշենկոն որոշել իջնել մի մակարդակի, որը համատեղելի չէ իր՝ այդքան բարձր դիրքի հետ:

Համարձակվում եմ ենթադրել, որ պատասխանը բավականին պարզ է: Փաստերի և իրականության անտեսումն ու ոտնատակ տալը, Փաշինյանի փոքր, բայց գրգռված էգոն սպասարկելու փորձը կապված են անառակ որդուն ատլանտյան անհուն տարածքներից դեպի հայրենի եվրասիական տուն վերադարձնելու մղման հետ:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ տարվեց աշխարհաքաղաքական լուցկիներով, վտանգավոր իրականություն է: Բայց որքանո՞վ են արդարացված Սերժի հաշվին Փաշինյանին եվրասիական տիրույթ վերադարձնելու՝ պարոն Լուկաշենկոյի գործադրած ջանքերի ձևն ու բովանդակությունը:

Սա բոլոր տեսանկյուններից կասկածելի այս խաղը խաղալու՝ եվրասիական շրջանակների ամենևին էլ առաջին փորձը չէ: Նման սխեմաներ վերջին տարիներին ապարդյուն կերպով էլի են փորձել խաղարկել: Որքա՞ն կարելի է կրկնել նույն սխալը ու խաղեր տալ Փաշինյանի հետ մի եղանակով, որն առաջին հերթին ռեպուտացիոն կորուստներ է բերում իր՝ Բելառուսի նախագահի համար:

Նախ և առաջ Батька-ին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին նրա բացակայությամբ:

Երկրորդ, Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից հիշատակված Սերժ Ազատովիչի հետ 5 միլիարդի մասին ունեցած սկանդալային խոսակցության ժամանակ ՀՀ երրորդ նախագահն այնպիսի փաստարկներ բերեց Ղարաբաղյան հարցում «առքուվաճառքի» անթույլատրելիության վերաբերյալ, որ անգամ Սերժ Սարգսյանի բելառուս գործընկերոջ պերճախոսությունը չօգնեց իրեն:

Երրորդ, հիշում եմ, որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Լուկաշենկոն Փաշինյանին ուղիղ մեղադրեց այն բանում, որ «վերջինս լեզուն մտցրել է մի տեղ»: Ու հիմա Հայաստանի վարչապետի լեզուն ֆիզիոլոգիական համապատասխան դիրքի վերադարձնելու հարցում օգնության նրա փորձը ստեղծում է անհետևողականության և կոնյունկտուրայի շրջանակներում գործելու տպավորություն:

Հիշում եմ, թե ինչպես իմ՝ Բելառուս այցի ընթացքում ես չկարողացա Խատինի հուշահամալիրի մոտ զսպել արցունքներս. ինչպես էի հպարտանում մարշալ Բաղրամյանի բաճկոնով, որը տեսել էի Հայրենական Մեծ պատերազմի՝ Մինսկի թանգարանում, անձնական ինչպիսի ջանքեր եմ գործադրել, որ Բելառուսին ընդգրկեին Բոլոնյան գործընթացի մեջ 2015թ. Երևանում տեղի ունեցած նախարարական գագաթնաժողովի ժամանակ:

Ես չափազանց շատ եմ սիրում Բելառուսը, որ անգամ տեսականորեն նախագահ Լուկաշենկոյին առաջարկեմ Հայրենիքի վաճառքի նմանօրինակ սխեմա, օրինակ, Արևմտյան Բելառուսը Լեհաստանին վաճառելու տեսքով: Կասկած չկա, որ լեհերը Գոմելի համար շատ լավ գին կվճարեին:

Բայց դուք, ինչպես և մենք, Հայրենիքն առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնում, շատ հարգելի պարոն նախագահ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ