Զախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցինՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասինՀնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյանՄոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասինՄունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՃապոնիայինՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-իՍերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասինՊաշտոնական. Նոան հայտնեց հերթական տրանսֆերի մասինԼիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետԱմբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը՝ Ֆրանսիայի դեսպանինԻրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել բանակցությունների տապալման կամ նոր հարվածի դեպքում. Իսրայել ԿացՏարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացիՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժըՌուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնացը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալԱրման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըԱվտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավորԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրինՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան«Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա». Փաշինյան (տեսանյութ)Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՀունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ․ փակեք փողոց նայող պատուհաններըՄխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցերԳր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԿատարում պահվող իրանական ակտիվներից 6 միլիարդ դոլարը կապասառեցվի. Մասուդ ՊեզեշկիանՓոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԻսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակությունԲելառուսը Ուկրաինային զգուշացրել է պատասխան հարված հասցնել ներխուժման դեպքումՊաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից
Հասարակություն

Հարյուրավոր երեխաների կյանք է վտանգվում. Արմինե Հովհաննիսյանի բաց նամակը` Տիգրան Ավինյանին

«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
 
«Արդեն մի քանի ամիս է՝ «Օրրան»-ը պաշտոնյաներին ուղղված նամակներով ու լրատվամիջոցներով ահազանգում է, որ ապօրինություն է տեղի ունենում: «Օրրան»-ին կից կառուցվում է հասարակական նշանակության շինություն, որը վտանգում է հարյուրավոր երեխաների, աշխատակիցների, հյուրերի և կամավորների կյանքը, քանի որ չեն  պահպանվում հակահրդեհային կանոնները, որոնք պահանջում են 6 մետր հեռավորություն՝ հասարակական նշանակություն ունեցող շենքերի միջև (շենքը կառուցվում է 1.6 մետր հեռավորության վրա)։ 
 
Հատկանշանական է, որ շենքը կառուցվում է հողամասի ոչ թէ այն հատվածի վրա ուր շինթույլտվությունը և նախագիծը նախատեսում են, այլ տեղադիրքի շեղումով՝ հողամասի այլ հատվածում։ Այս պարագայում քաղաքապետարանը և տեսչական մարմինը, անկախ նրանից կառուցողը շինարարության թույլտվություն ունի, թե ոչ, պարտավոր են անհապաղ կասեցնել ապօրինությունը և պատասխանտվության ենթարկել կառուցապատողին: Ավելին՝ շինարարության թույլտվության ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն, սակայն քաղաքապետարանը ունենալով պարտականություն արձագանքելու և տուգանելու իրավախախտին, անգամ իր այս գործառույթը չի կատարում։
 
Պարոն Ավինյան, ինչու՞ չեք արձագանքում, քանի որ քաղաքապետարանը անօրինական շինթույլտվություն է տվել՝ շինություն կառուցել արդեն գոյություն ունեցող շենքից 2.5 մետր հեռավորության վրա: Ինչու՞ հարցեր չեք ուղղում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաններին՝ հասկանալու անօրինակության պատճառը և վերացնելու այն: Զավեշտալի չէ՞, երբ քաղաքապետարանի համապատասխան մարմինը, փոխանակ անդրադառնա «Օրրան»-ի նամակներում բարձրացված բուն հարցին, այն է՝ արդյո՞ք պահապանվել է համապատասխան օրենքի 6 մետր պահանջը, գրում է, որ  «կառուցապատողն  ունի շինթույլտվություն»։
 
Քաղաքապետարանում չկա՞ն կադրեր, որոնք գիտեն՝ ինչպե՞ս կարդալ պարզ դիմումը և պատշաճ պատասխանել դրան, թե՞ գիտեն, բայց ինչ-որ պատճառով չեն ուզում հասկանալ: 
 
Կրկնում ենք՝ հարյուրավոր երեխաների կյանք է վտանգվում, փակվում են նրանց համար օրվա ընթացքում բնական լույսը արտացոլող պատուհանները (ի դեպ, պատուհաններից երկուսը հոգեբանի սենյակում են, որտեղ տասնյակ երեխաներ՝ ներառյալ Արցախից, մասնագետների օգնությամբ փորձում են գտնել իրենց կորցրած երազանքները): Բացի այդ, ապագա շենքից եկող ձայնը սպառմում է խանգարել երեխաների կրթությանը, քանի որ դասարանները շատ մոտ են կառուցվող շինությանը, որը, ինչպես հասկացել ենք, լինելու է սրճարան կամ ռեստորան:
 
Պարոն Ավինյան, ինչո՞ւ է կողմնապահություն արվում և նախընտրությունը տրվում որոշ մարդկանց ավելի հարստանալուն, քան կարիքավոր երեխաների անվտանգությանը: 
 
Պարոն Ավինյան, Դուք մի քանի ամիս առաջ ասում էիք՝ ասեք և մենք կանենք․ մենք ասում ենք, մնում է՝ Դուք անեք»: