Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Գիշերը 3-ին ստացա կյանքիս ամենասպասված զանգը. «Ես լավ եմ, կապ չկար. խոստանում եմ՝ քեզ մենակ չեմ թողնի»

2023 թվականի հուլիսի 15-ը Լենայի կյանքի տարեգրքում կմնա, թերևս, որպես ամենանշանավոր օր. «Դա անցնող տարվա իմ ամենաերջանիկ օրն էր Արցախում»:

Սիրելիի՝ Սեյրանի հետ այդ օրը օրինականացրել են իրենց սիրային հարաբերությունը՝ խնամախոսությամբ։ Զույգը պատրաստվում էր նշանադրվել, բայց քանի որ Արցախը պաշարված էր, միջոցառումն անընդհատ հետաձգվում էր։

Սեպտեմբերի 14-ին Սեյրանի հերթափոխն էր, պիտի իջներ դիրքերից։ Լենան անհամբերությամբ սպասում էր նրան, բայց սիրելին այդպես էլ այդ օրը չեկավ, «համար 1» էր։ 
 
«Միայն հանգիստ էի նրանով, որ զորամասում է, դիրքերում չէ։ Խոսեցի Սեյրանի հետ, ձայնն անհանգիստ էր, բնական է, որ զինվորականները մեզանից ավելի շատ բան գիտեին։ Մի քանի օր անց ինքը զանգեց, ասաց, որ նորից բարձրանում են առաջնագիծ... մի անտանելի զգացողություն մտավ իմ մեջ, չգիտեմ ինչից էր։ Մի քանի կրակոցի ձայն լսեցի, հարցրեցի ի՞նչ ձայներ են, ասաց՝ «մեր կողմերում կարկուտ է տեղում, հանգի՛ստ եղիր»։ Բայց ես պատերազմը վերսկսելու և նրան կորցնելու ներքին տագնապ ունեի»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Լենան։
 
Սեպտեմբերի 19-ին առավոտյան սովորականի պես Լենան հացի հերթից վերադառնում է տուն, խոսում սիրելիի հետ, հետաքրքրվում նրա որպիսությամբ ու պլանավորում օրվա անելիքը` չմտածելով, որ մեկ ժամ անց պատերազմ կլինի։ 
 
«Ժամը 12-ի կողմերը, երբ կրակում են Հարավ գյուղի ուղղությամբ, մեր տնից լսվում է 2 պայթյունի ձայն։ Հայրս նույնպես ծառայող է, մամաս զանգում է հորս, ես՝ Սեյրանին։ Ամեն դեպքում զգույշ լինելու խորհուրդ են տալիս, բայց պատերազմի մասին չեն խոսում»,- հիշում է նա:
 
Կեսօրին սկսվում է լայնամասշտաբ պատերազմը։ Լենայի խոսքով՝ դա անհավանական բան էր, քանի որ ոչ ոք չէր մտածում, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ դա տեղի կունենար։ 
 
«Բոլոր բարձունքներից ծուխ էր բարձրանում, մեկ վայրկյան չէր դադարում օդային տագնապի ձայնը, Իվանյանի ճանապարհներով բոլորը վազում էին, երեխաները լեղապատառ ձայներ էին հանում։ Ամենուր խուճապ էր, հետո բոլորը փնտրում էին մեկը մյուսին։ Փոքր եղբայրս դպրոցում էր, ես ու քրոջս ամուսինը գնացինք նրա հետևից։ Երբ հասանք տուն, քույրս ասաց՝ «Սեյրանն էր զանգել»։ Հետ եմ զանգում, բայց անհասանելի էր։ Ու այդ ժամից սկսվում են իմ կյանքի ամենադաժան օրերը»,- ասում է նա։
 
Լենայի ընտանիքը հավաքել է տան անդամների փաստաթղթերն ու մի քանի տաք հագուստ ու տեղափոխվել են նկուղ։ Դիրքերից ոչ մի նորություն չունենալով այդպես անց են կացրել առաջին գիշերը։
 
«Հաջորդ օրը պապաս զանգում ու ասում է, որ լավ է, ողջ է, բայց Սեյրանից ոչ մի լուր։ Երբ դիրքերից սկսեցին վիրավորներ իջեցնել, ես սկսեցի կապ պահել հիվանդանոցների հետ, մտքիս մեջ աղոթելով, որ ո՛չ Սեյրանի, ո՛չ հորս ու հորաքրոջս որդու անունները չկարդան։ Լուրեր էին տարածվում այն մասին, որ Վանքի ու Ճանկաթաղի հատվածում իրական դժոխք է եղել, ողջ մարդիկ չկան, կոտորել են։ Անգամ Սեյրանի մաման էր ինձ զանգում, որ եթե կապի դուրս գա քեզ է զանգելու, բայց ես անընդհատ արտասվում էի։ Մամաս նկատողություն արեց, որ «ողջ մարդու հետևից չեն լացի։ Լացը լաց կբերի, հանգստացի՛ր»»,- հիշում է Լենան։ 
 
Օրեր շարունակ նրա որոնումները եղել են ապարդյուն։ 4-րդ օրն անծանոթ համարից զանգ. Սեյրանը չէր, այլ նրա մասին էր. «Ասաց՝ «ամեն ինչ լավ է, ողջ է, ինքը կզանգի»: Ձեռքերս թուլանում են անզորությունից։ Հետո հայրս է իջնում դիրքերից, ինքն էլ տեղեկություն ուներ Սեյրանի ողջ մնալու մասին, իր եղբայրն ու հորաքույրն էին անգամ հուսադրում, բայց ես վախեցած էի ու ոչ մեկին չէի հավատում։ Անընդհատ ինձ մեղադրում էի, որ սեպտեմբերի 19-ին չկարողացա խոսել, գուցե դա վերջին անգա՞մը կլիներ…»։ 
 
Մեր զրուցակիցը պատմում է, որ սեպտեմբերի 24-ից Կարմիր խաչի միջնորդությամբ սկսվում է դիրքերում ողջ մնացած զինծառայողների դուրսբերումը։ Հորաքրոջ որդու՝ Վահագնի զոհվելու լուրը հաստատվում է, սպասումները հօդս են ցնդում։ Իսկ Սեյրանն իր զինակիցների հետ կրակի դադարից հետո փորձել է իջնել դիրքերից, բայց նկատել են ադրբեջանական հենակետերն ու մնացել շրջափակման մեջ։ Իվանյանում Լենան իր տան պատուհանից հետևում է խաղաղապահների մեքենաների շարժը։ Առավոտյան դուրս եկած անձնակազմը վերադառնում է.

«Ես անհամբեր սպասում էի նրան։ Ժամեր էին անցնում, բայց սպասված զանգը չկար։ Սկսեցի մեղադրել նրան, որ շատ էի ասում՝ «դուրս արի ծառայությունից», ինքն ընդվզում էր՝ «բա մեր հողն ո՞վ պիտի պահի».  ծախված հողի համար ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք»։ 
 
Գիշերը ժամը 3-ին Լենան ստանում է իր կյանքի ամենասպասված զանգը. «Ես լավ եմ, կապ չկար, որ խոսեի։ Խոստանում եմ՝ քեզ մենակ չեմ թողնի»։ Լենան զանգից հետո արդեն չի հիշում իր ապրումները:
 
«Իմ ու Սեյրանի բոլոր երազանքները կապված էրին միայն Արցախի հետ։ Բայց, սեպտեմբերի 26-ին դուրս եկանք Արցախից ու բոլորի պես մենք էլ բռնեցինք գաղթի ճանապարհը, հույսով, որ նորից հետ ենք վերադառնալու։ Հիմա պատրաստվում ենք ընտանիք կազմել»,- եզրափակեց նա։