Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Ismoke», «SchockMaster»․ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ա.Կ.-ն, թմրամիջոցների մաքսանենգությամբ և ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019-2022թթ. ընթացքում համաքաղաքացիների՝ 31-ամյա Ռ.Բ.-ի, 26-ամյա Ա.Ս.-ի, 23-ամյա Վ.Չ.-ի, 32-ամյա Վ.Գ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իր և հանցակիցների կողմից ստեղծված և կառավարված տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այդ նպատակով կազմակերպել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային և ՀՀ պետական սահմաններով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019-2022թթ․ ընթացքում Ա.Կ.-ն, Ռ.Բ.-ն և Ա.Ս.-ն իրենց կողմից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարված «@ngers», «Ismoke», «SchockMaster» և նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաև Վ.Չ.-ին, Վ.Գ.-ին, Ա.Գ.-ին և այլ հանցակիցների:

Ա.Կ.-ն, Ռ.Բ.-ն և Ա.Ս.-ն, միմյանց փոխլրացնելով, նշված տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների արժեքների և ձեռք բերման պայմանների շուրջ նամակագրություններ են վարել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, որոնց հետ համաձայնության գալուց հետո, պահանջել են թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը փոխանցել իրենց կողմից կառավարված վճարային գործիքներին:

Վ.Չ.-ն և Վ.Գ.-ն նախ որպես թմրամիջոց տեղադրող, ապա նաև՝ պահեստապետի պարտականություններ կատարող, ապահովել են, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն և նախապես տեղադրվեն թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և ուղարկվել խանութ-հարթակները կառավարողներին:

Հանցակիցների կողմից կառավարված հաշիվներին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրերի լուսանկարները գնորդների կողմից փոխանցվելուց հետո, նրանց է ուղարկվել թաքստոցներում նախապես տեղադրված տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ կոորդինատներով: Նշված եղանակով խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ են ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց:

Ա.Կ.-ի, Ռ.Բ.-ի և Ա.Ս.-ի կողմից կառավարված վերոհիշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով ապօրինի իրացման համար նախատեսված, առաձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «α-PVP» թմրամիջոցները հայտնաբերվել են Վ.Չ.-ի բնակության վայրի խուզարկությամբ: Բացի այդ, վերջինս ներկայացրել է նաև տարբեր չափերի «Մեթամֆետամին», ԼՍԴ ((+)+-+Լիզերգիդ, ԼՍԴ-25), «α-PVP», «Մեֆեդրոն», «ՄԴՄԱ (Մեթիլենդիօքսիմեթամֆետամին)», «Հաշիշի յուղ», MMBA(N)-073 տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ Երևան քաղաքի տարածքում նախապես տեղադրված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի և «MMBA(N)-073» և «MDA-19» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 11 փաթեթ:

Վերը նշված խանութ-հարթակների համար որպես պահեստ օգտագործված բնակարանում, Վ.Գ.-ի փաստացի բնակության վայրում, նրա ծնողներին պատկանող բնակարանում, ինչպես նաև Ռ.Բ.-ի բնակարանում հայտնաբերվել են տարբեր քաշերով՝ առանձնապես խոշոր չափերով նույն թմրամիջոցներից, նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ա.Կ.-ն, նշված տելեգրամյան խանութ-հարթակների միջոցով իրացնելու նպատակով կազմակերպել և ղեկավարել է Ռուսաստանի Դաշնությունից Ա.Գ.-ի կողմից պարբերաբար մաքսանենգությամբ՝ տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ: Արդյունքում 2019-2020թթ. ընթացքում Ա.Գ.-ի կողմից բազմիցս վերոհիշյալ եղանակով ՌԴ-ից ՀՀ են տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որից մի մասը վաճառվել է առցանց խանութ-հարթակի միջոցով և հայտնաբերվել համապատասխան վարութային գործողությամբ:

Բացի այդ, Ա․Կ․-ն հեռահաղորդակցական համակարգերի կիրառմամբ, կազմակերպել և ղեկավարել է նաև ԱՄՆ-ից ապօրինի թմրամիջոցների ձեռքբերման և բեռնափոխադրող կազմակերպության միջոցով, մաքսանենգությամբ դրանք ՀՀ տեղափոխումը, առաքանին ՀՀ-ում ստացվելուց հետո հանցակիցների միջոցով դրա ստացումը: ՀՀ ապօրինի տեղափոխված թմրամիջոցի հերթական խմբաքանակը՝ առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Կոկաին» տեսակի թմրամիջոցները, հայտնաբերվել են բեռնափոխադրող ընկերության միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիների զննությամբ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Կ.-ին, Վ.Չ.-ին և Վ.Գ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Ռ.Բ.-ին և Ա.Ս.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

5 անձանց նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որոնցից 3-ի մասով հետագայում այն փոխարինվել է այլ խափանման միջոցներով։

Նշված անձանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբի այլ անդամների հայտնաբերելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև դրանց շրջանառությունից ստացված դրամական միջոցների ամբողջական ծավալները պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: