«Ամեն ինչ արեցինք, որ ԼՂ-ն չհայաթափվի․ մենք ուզում ենք ՀՀ-ի անկախությունը»․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որ առաջարկի ԼՂ խնդրի լուծումը: Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը արեց ամեն ինչ, որ ԼՂ-ն չհայաթափվի․ «Անընդահատ առաջ էր մղվում այն գաղափարը, որ թող դուրս գան մարդիկ, պետք է դուրս գան, մենք ամեն ինչ անում էինք, որ այդպես չլինի»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է․ «Մենք ուզում ենք ՀՀ-ի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունը և ժողովրդավարությունը»։