Հռոմի պապը և պատրիարք Կիրիլը համատեղ հռչակագիր են ստորագրել
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կուբայում հռչակագիր են ստորագրել: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշենք, որ Կուբայում պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Այնուհետև Ֆրանցիսկոս պապը սկսել է իր առաջին հովվական այցը Մեքսիկա, որտեղ նրան դիմավորել են երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն և առաջին տիկինը:
Նախատեսվում է Հռոմի Պապի և Մեքսիկայի նախագահի հանդիումը: