Իրավապահները կորցրել են Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի անունը շոշափող շորթման գործը․ «Փաստինֆո»
Հակակոռուպցիոն կոմիտեն, որը նախկինում կոչվում էր հատուկ քննչական ծառայություն, «կորցրել» է Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի վերաբերյալ քրեական «գործը», գրում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորի և նախարարի կողմից առերևույթ չարաշահումների մասին ձեռք բերված տվյալների մասին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր դեռևս 2018թ․ օգոստոսի 29-ին՝ պաշտոնական հաղորդագրությամբ նշելով, որ քրեական գործը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ։