Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է, սպասում ենք իրենց պատասխանին․ Փաշինյան
Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է, այդ թվում՝ օնլայն ձևաչափով։ Մեր առաջարկները փոխանցել ենք Ադրբեջանին և սպասում ենք իրենց պատասխանին։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ին տված «Հարցազրույցում» հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ աշխատանքային մակարդակում էլ շփումներ կան․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ կարող են լինել նաև նոր շփումներ»,- նշել է նա։