Հնդկաստանը շուտով Հայաստանին կփոխանցի «Ակաշ» զենիթահրթիռային համալիրները
Ակնկալվում է, որ հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից: Այդ մասին գրում է հնդկական ANI լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։
Հնդկական լրատվամիջոցը գրում է, որ այդ ՀՕՊ համակարգի նկատմամբ Ֆիլիպինները, Բրազիլիան և Եգիպտոսը նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում։
«Սպասվում է, որ Հայաստան մատակարարումները կսկսվեն մի քանի ամսից»,- նշել է լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել Akash փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգեր՝ խոցելի տարածքներն ու կետերը օդային հարձակումներից պաշտպանելու համար։