Ադրբեջանի ռազմավարությունն այժմ խաղաղություն ձեռք բերելն է. «խաղաղության պայմանագիրը հրթիռային գիտություն չէ. Հաջիև
Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում իր հարևան Հայաստանի հետ կայուն «խաղաղության» պայմանագրի ապահովման համար և կարծում է, որ իրենց սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին: Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր Լոնդոնում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«35 տարի տևող հակամարտությունն այժմ ավարտված է։ Ադրբեջանի ռազմավարությունն այժմ «խաղաղություն» ձեռք բերելն է։ «խաղաղության» պայմանագիրը հրթիռային գիտություն չէ։ Ադրբեջանի համար խաղաղ օրակարգի ճանապարհին այլևս խոչընդոտներ չկան»,- ասել է նա։
Հարավային Կովկասի հարևանները վերջին 30 տարում երկու պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղի համար, սակայն այս ամիս կազմակերպել են գերիների փոխանակում և համատեղ հայտարարություն տարածել՝ ասելով, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները և հասնել խաղաղության համաձայնագրի։