Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում
«Ադրբեջանը կարող է հայտարարել, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմամբ, բայց դժբախտաբար բառերը բավարար չեն․ մենք պետք է կենտրոնանանք գործերի վրա»։ Այս մասին ասել էՀայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ BBC-ին տված հարցազրույցում։
«Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում», - Կոստանյանի խոսքերն է մեջբերել ՀՀ ԱԳՆ-ն: