Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Գիտության ու կրթության մեջ ենք տեսնում Հայաստանի ապագայի ռազմավարական պլանավորումը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի գիտական ներուժն՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, սպառված չէ, ընդհակառակը՝ կուտակվել է, և ժամանակն է, որ ՀՀ կառավարությունը լուրջ ներդրումներ կատարի գիտության ոլորտում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, Փաշինյանն ընդգծեց գիտությանն աջակցելու գործոնի կարևոր դերակատարությունը, քանի որ կառավարությունը 2019 թվականից շարունակաբար ավելացրել է ոլորտի ֆինանսավորումը։ Օրինակ՝ 2023 թվականին, 2018 թվականի համեմատ, գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով, իսկ 2024 թվականին գիտության ֆինանսավորումն արդեն իսկ ընդունված բյուջեով կավելանա 181 տոկոսով։ Տվյալ համատեքստում շատ կարևոր է այն ծրագիրը, որը վերաբերում է գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացմանը, որը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ից և շարունակվելու է մինչև 2026 թվականը։

Փաշինյանը մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպիսի համամասնությամբ են ավելացել գիտաշխատողների աշխատավարձերը 2023 թվականին, 2018 թվականի համեմատ, և որքանով են ավելանալու գալիք տարում։ 2026 թվականին արդյունքները կամփոփվեն և կառավարությունը կկայացնի դրանից բխող որոշումներ։ Փաշինյանն անդրադարձավ ևս մեկ նորամուծության, ըստ որի՝ 2022 թվականից գիտնականներն ու գիտական թիմերը մրցութային կարգով ստանում են դրամաշնորհներ՝ ֆինանսավորման համար մասնագիտացված հանձնաժողովին ներկայացնելով համապատասխան թեմաներ։ Այսպես՝ 2023 թվականին դրամաշնորհային ծրագրերով հատկացվել է 8,4 միլիարդ դրամ, իսկ գալիք տարվա պետբյուջեով դրամաշնորհների ծավալը կկազմի 9,3 միլիարդ դրամ՝ ընդգրկելով շուրջ հազար գիտնականների։ 2022-23 թվականներին գիտությամբ զբաղվով անձանց քանակն ավելացել է 296-ով, որոնց մեծ մասը 55 տարեկանից ցածր տարիք ունեցող գիտնականներ են։    

Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականից իրականացվում է նաև գիտական կազմակերպություններին ժամանակակից գիտական սարքերով մատակարարելու ծրագիրը։ Արդեն իսկ 26 նմանօրինակ կազմակերպություններ կառավարության դրամաշնորհներով ստացել են շուրջ հինգ միլիարդ դրամի գիտական սարքեր։ Արդյունքում տվյալ ներդրման տողը պետբյուջեում աճել է ավելի քան հինգ անգամ, իսկ ընդհանուր առմամբ գիտության ոլորտին ուղղված կապիտալ ծախսերի ծավալը կազմել է 8,6 միլիարդ դրամ։       

«ԳԱԱ-ի թողած փառահեղ ժառանգությունը դիտարկվում է ոչ թե որպես պարզ արձանագրում, այլ ապագայի մեջ ռազմավարական ներդրում անելու համար անհրաժեշտ ու շատ կարևոր ակտիվ։ Հենց այսօր Հայաստանում գործող բազմաթիվ գիտնականներ գիտական նորագույն նվաճումների գործում ունեն շատ կոնկրետ ներդրում՝ ընդգրկված լինելով միջազգային գիտական թիմերում, սակայն նրանց գործունեությունը բավարար չափով չի լուսաբանվում։ Հասարակությունը պետք է ճանաչի բոլոր ականավոր գիտնակատններին, ովքեր գործ ունեն շրջադարձային նվաճումների հետ»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը գիտությանն աջակցելու համար ամենևին շնորակալական խոսքեր չի ակնկալում, որովհետև ներդրումներն արվում են ոչ միայն գիտնականների, այլև Հայաստանի ապագայի համար, քանզի կառավարությունը երկրի հետագա առաջընթացը պատկերացնում է գիտության ոլորտի լրջագույն զարգացումներով ու բարեփոխումներով։

«Հայաստանի ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց զարգացած գիտակրթական բնագավառի, և հենց գիտության ու կրթության մեջ ենք տեսնում մեր երկրի ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը։ Այդ համատեքստում ակադեմիական քաղաքի ստեղծումը մի հսկայածավալ նախագիծ է, որն իսկապես պիտի հեղափոխական նշանակություն ունենա Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում։ Այդուհանդերձ, բարձրագույն գիտությունն ու կրթությունը չպետք է կտրված լինեն նախադպրոցական կրթությունից և հանրակրթությունից, որովհետև խզումը կհանգեցնի բացասական հետևանքների, ուստի այս շարքում է դիտվում մասնավորապես «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացումը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն արձանագրեց, որ լրջագույն բարեփոխումներ են իրականացվում նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում։ Բոլոր օղակներում բարեփոխումները զուգորդվում են ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմամբ, մարդկային ռեսուրսի ու կադրային բազայում ներդրումներ կատարելով, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացմամբ։ Փաշինյանը շեշտեց, որ գիտության ու հանրակրթության ոլորտներում աշխատավարձերի բարձրացումը կապվում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ, որպեսզի բետբուջեով նախատեսված գումարները հասցեագրվեն այն անձանց, ովքեր ունեն պատշաճ որակավորում, գիտակրթական, մասնագիտական ամբիցիաներ, հետևաբար ֆինանսավորումն ընկալվում է որպես ռազմավարական ներդրում Հայաստանի ապագայի մեջ։

«Գիտության բնագավառում առաջընթացը հնարավոր չէր լինի առանց աշխատող, ավելացված արժեք ստեղծող և հարկեր վճարող մարդկանց ջանքերի։ ՀՀ ԳԱԱ 80-ամյակը նաև նրանց տոնն է։ 1943 թվականին Հայաստանում գիտությունների ազգային ակադեմիա ստեղծելու որոշման գործնական հետևանքը միանշանակ և աներկբա մեր երկրի ինդուստրալիզացիան էր։ Այսօր իշխանության ռազմավարական նպատակադրումն այն է, որ գիտության ոլորտում իրականացվող ներդրումները հանգեցնեն երկրորդ ինդուստրալիզացիային, ինչը հնարավոր չէ առանց կառավարության, գիտական հանրության, հանրակրթության ոլորտի և,իհարկե, տնտեսության մեջ ներգրավված մարդականց, ինչպես նաև արդյունք ստեղծող, հարկ վճարող անձանց աջակցության»,-եզրափակեց  Փաշինյանը։