Արևմուտքը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորել. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Երևանի և Բաքվի՝ «Մագնիտսկու ցուցակի»-ն միանալու, այնուհետև դուրս գալու որոշումը՝ նշելով, որ Արևմուտքը իր առաջ որևէ խնդիրը չի դրել՝ կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները․
«Բրյուսելը իր բոլոր ջանքերն է դնում՝ հակառուսական պատժամիջոցներում միջազգային նորմերին համապատասխանության տեսք տալու համար երրորդ երկրներին խաբեությամբ ներքաշելով գործառութային միջոցների մեջ: Այս բոլոր փորձերը ապակառուցողական, անհեռանկար զբաղմունքներ են», - ասել է Զախարովան` իր ճեպազրույցում։