Գործընթացները հույս են ներշնչում․ գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի գործի մասին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ներկայացրել է մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործի շուրջ վերջին զարգացումները։
«Միհրան Պողոսյանի վերաբերյալ աշխատանքներ են տարվում ՌԴ Գլխավոր դատախազության հետ, որպեսզի անձը կարողանա փոխանցվել Հայաստան, քանի որ վերջինս գտնվում է այնտեղ և ունի փախստականի կարգավիճակ»,- ասել է Վարդապետյանը։
Գլխավոր դատախազի խոսքով՝ Պողոսյանը մեղադրվում է մի քանի վարույթների շրջանակներում․ «Նրան վերադարձնելու իրավական գործընթացները հույս են ներշնչում»,- ասել է Վարդապետյանը։