Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը չի վատացնի Թուրքիայի հետ հարաբերությունները. Էստոնիայի ԱԳՆ
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը չի վատացնի Թուրքիայի հետ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան։
Ցահքնան հայտարարել էր, որ Էստոնիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը ավելի վաղ քննարկվել էր Երևանում Ցահքնայի և Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ:
«Իմ արտահայտած դիրքորոշումը չի վատացնի մեր հարաբերությունները դաշնակից Թուրքիայի հետ։ Մենք անընդհատ շփվում ենք միմյանց հետ և ունենք սեփական դիրքորոշման իրավունք։
Որպես կանոն, ցեղասպանության ճանաչումը Էստոնիայի օրենսդիր մարմինի զուտ ընթացակարգային հարցն է։ Թող քննարկումները շարունակվեն, դա հրատապ չէ», - նշել է նա։