Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Կատաղությունն ունի գրեթե 100 տոկոս մահաբերություն. որոնք են կանխարգելիչ գործողությունները

Չնայած 1885 թվականից կատաղության դեմ պատվաստանյութի առկայությանը, այսօր էլ ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում, առավելապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Այս մասին գրում է ԵՊԲՀ կայքը։ 

Վերջին շրջանում Հայաստանում շների հարձակումների դեպքերը բավականին հաճախադեպ են, իսկ վերջերս արձանագրված երիտասարդ կնոջ մահը, որի համար պատճառ էր հանդիսացել ամիսներ առաջ շան կծելու միջադեպը, հիմք հանդիսացավ մեկ անգամ ևս անդրադառնալու կատաղություն հիվանդությանը, դրա կլինիկային և նման դեպքերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններին:

Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Հիվանդությունն ունի 100% մահաբերություն: Այն ընթանում է սուր նյարդաբանական ախտանիշների համակցությամբ՝ գերակտիվության դրսևորմամբ կամ կաթվածահարման ախտանիշների համակցությամբ, բնորոշ է՝ ջրավախություն, լուսավախություն, զարգանում է շնչառական անբավարարություն, կոմա և մահ:

Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և շտեմարան են գիշատիչ կենդանիները` չղջիկները, առնետները, գայլերը, աղվեսները, նաև ընտանի կենդանիները` շները, կատուները և այլն:

Վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանու հետ անմիջական շփման միջոցով (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու, նաև վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում և այլն): Հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10-ից 90 օր է, հազվադեպ` մինչև 1 տարի, և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, պարանոցը, ձեռքի մատները, սեռական օրգանները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար) և այլ գործոններով, ինչպիսք են` տուժածի տարիքը, կծող կենդանու տեսակը, վերքի մեծությունը և խորությունը, վերքի մեջ ներթափանցած հարուցիչի քանակը:

Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները բուժառուի կյանքը փրկելու միակ յուրահատուկ միջոցն են:

Կատաղության դեմ պատվաստանյութը կանխում է հիվանդության զարգացումը 96-98%-ով: Սակայն, պատվաստումը նվազ արդյունավետ է, եթե ներարկումները սկսել են իրականացնել կծելու պահից 14 օր և ավելի անց: Հակամարմինները ի հայտ են գալիս պատվաստումները սկսելուց հետո 2 շաբաթ անց՝ հասնելով առավելագույնի 30-40 օր հետո:

Կանխարգելիչ գործողություններն են՝

  • պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը
  • չգնել և չխնամել շներ առանց անասնաբույժի տեղեկանքի` կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ
  • կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծվածքի դեպքում անհրաժեշտ է կատարել կծած հատվածի առաջնային մշակում օճառաջրով, այնուհետև՝ յոդի սպիրտային խիտ լուծույթով և անհապաղ դիմել բժշկի /ոչ ուշ քան 72 ժամվա ընթացքում/
  • հնարավորության դեպքում հսկողության տակ պահել կծող կենդանուն՝ 7-10 օրվա ընթացքում