Ինչի՞ համար են առհասարակ արտահերթ ընտրությունները պետք․ ընդդիմությունն անգամ դրան պատրաստ չէ․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահաբար հայտարարում է՝ իշխանությունը պատրաստ է ամեն տարի հաղթել ընտրություններում, մինչդեռ ընդդիմությունն անգամ ընտրությունների գնալու պատրաստ չէ։
«Ինչի՞ համար են առհասարակ արտահերթ ընտրությունները պետք»,- հակադարձեց ԱԺ նախագահը՝, երբ լրագրողը նրան հարցրեց, թե՝ արտահերթ ընտրությունների հարց քննարկվո՞ւմ է։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել։
«Մենք տարին մեկ պատրաստ ենք ընտրություն կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ, նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել»,- ասաց Սիմոնյանը։