Հայաստանը չի պատրաստվում որևէ կերպ «տորպեդահարել» ՀԱՊԿ-ի գործունեությունը․ Ալեն Սիմոնյան
Երևանը կփոխի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ միայն այն բանից հետո, երբ կազմակերպությունը կհայտարարի Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայության մասին և կպահանջի դրանց դուրսբերումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Քանի դեռ նման դիրքորոշում չի հնչել կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրների կողմից, Հայաստանը կհամարի, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում։ Միևնույն ժամանակ Երևանին պետք չէ, որ բելառուսցի կամ ղազախ զինվորները գան և ադրբեջանցիներին վտարեն հայկական տարածքից, հայկական կողմը պարզապես քաղաքական հայտարարություն է ուզում»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ կերպ «տորպեդահարել» ՀԱՊԿ-ի գործունեությունը։