Զախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցինՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասինՀնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյանՄոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասինՄունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՃապոնիայինՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-իՍերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասինՊաշտոնական. Նոան հայտնեց հերթական տրանսֆերի մասինԼիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետԱմբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը՝ Ֆրանսիայի դեսպանինԻրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել բանակցությունների տապալման կամ նոր հարվածի դեպքում. Իսրայել ԿացՏարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացիՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժըՌուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնացը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալԱրման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըԱվտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավորԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրինՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան«Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա». Փաշինյան (տեսանյութ)Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՀունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ․ փակեք փողոց նայող պատուհաններըՄխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցերԳր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԿատարում պահվող իրանական ակտիվներից 6 միլիարդ դոլարը կապասառեցվի. Մասուդ ՊեզեշկիանՓոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԻսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակությունԲելառուսը Ուկրաինային զգուշացրել է պատասխան հարված հասցնել ներխուժման դեպքումՊաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից
Հասարակություն

Բացահայտվել է ՀՀ-ում թմրամիջոցի ապօրինի շրջանառության մասշտաբային դեպքերից մեկը․ նախաքննության ավարտ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը՝ ինչպես շրջնառված թմրամիջոցների, այնպես էլ` դրանց իրացումից առաջացած դրամական միջոցների ծավալների, ներգրավված անձանց քանակի տեսանկյունից։

Մասնավորապես, տևականորեն և տակտիկապես արդյունավետ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ուկրաինայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացի Մ.Ա.-ն, ՀՀ-ի տարածքով տարանցիկ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացում կատարելու նպատակով, ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Քննությամբ պարզվել է խմբի անդամներից ևս 10-ի ինքնությունը։ Հանցավոր խմբի կազմում, որպես ղեկավարներ, ընդգրկվել են Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն, իսկ որպես մասնակիցներ՝ Ն.Մ.-ն, Գ.Ա.-ն, Հ.Հ.-ն, Մ.Ա.-ն, Զ.Հ.-ն, Վ.Մ.-ն, Ս.Դ.-ն, Հ.Գ.-ն, ինչպես նաև՝ քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2020թ․ ընթացքում խմբի առանձին անդամներ, հիմնականում որպես ղեկավար հանդես եկած անձանց ցուցումով, «Հերոին» տեսակի՝ ընդհանուր շուրջ 1կգ 360 գրամ, «Մեթամֆետամին» տեսակի՝ ընդհանուր 15,12 գրամ, 1 գրամը չգերազանցող չափով «Մորֆին», «Ացետիլկոդեին» տեսակի թմրամիջոցներ են իրացրել՝ կազմակերպելով ու ապահովելով դրանց մի մասի տեղադրումը Երևան քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ռեստորանային համալիրի, բժշկական կենտրոնի, արագաչափ սարքի մոտակայքում, որոնք ձեռք են բերվել այլ՝ ինքնությունը բացահայտված և դեռևս չբացահայտված անձինք։ Թմրամիջոցների մի մասն իրացնել չի հաջողվել, քանի որ խմբի այդ անդամների մի մասը ձերբակալվել է և նրանց անձնական, ինչպես նաև նրանց բնակարաններում, ավտոմեքենայում, այլ շինություններում հայտնաբերվել են նշված թմրամիջոցները։

Բացի այդ, հանցավոր կազմակերպության ղեկավար Մ.Ա.-ի և ԻԻՀ քաղաքացու միջև ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում ԻԻՀ-ից ՀՀ տարածքով դեպի արտերկիր տեղափոխելու և ՀՀ-ում իրացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացին  հանցավոր խմբի անդամների միջոցով ապահովել է մի քանի խմբաքանակներով, առանց մաքսային հսկողության, նախ՝ 2570 գրամ «Հերոին» տեսակի, ապա նաև՝ 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան։ Սակայն մի դեպքում Կապան քաղաքից դեպի Ծավ գյուղ տանող ճանապարհին ԻԻՀ քաղաքացին, մյուս դեպքում՝ թմրամիջոցը ավտոմեքենայով տեղափոխող հանցավոր խմբի անդամներից մեկը դեպի Երևան տանող ճանապարհին բռնվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և կալանավորվել։ Ընդ որում, դա տեղի է ունեցել խմբի առանձին անդամների կողմից իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում։

Հետագայում հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ն, իր անմիջական ղեկավարմամբ գործող հանցակիցների միջոցով ապահովել է ստացված, նաև իր մասնակցությամբ մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմանը՝ խմբի այլ անդամների հանձնարարելով դրանք տեղափոխել հանցավոր կազմակերպության մասնակից անձի կողմից թմրամիջոցներ պահելու նպատակով վարձակալած ավտոտնակ, որից հետո կազմակերպվել է դրանց բաժանումը տարբեր քաշերի և տեղադրումը թաքստոցներում։

Պարզվել է նաև, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի հերթական խմբաքանակը 2021թ․ Իրանից ստանալու համար, հանցավոր կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ, խմբի մասնակիցներից մեկը նույն տարվա օգոստոսին մեկնել և մեկ ամիս մնացել է ԻԻՀ-ում համագործակցող ԻԻՀ քաղաքացու տանը՝ որպես ուղարկվող թմրամիջոցի խմբաքանակի դիմաց վճարման երաշխիք: Այդ ընթացքում վերջինս մաքսանենգությամբ ՀՀ է ուղարկել 4 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

Թմրամիջոցներն իրացնելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում հանցավոր խմբի անդամի կողմից ստեղծվել են օգտահաշիվներ, որոնցով 2021-2022թթ. ընթացքում առցանց  դիմած անձանց ապօրինի իրացվել են տարբեր թմրամիջոցներ, իսկ վաճառքի գումարները գնորդները փոխանցել են հանցակիցների կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին:

Հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով ձեռք բերված թմրամիջոցների մի խոշոր մաս, այդ թվում՝  ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 1725 գրամ «Մեթամֆետամին», 1025 գրամ «Հերոին»,  450 գրամ Ացետիլացված ափիոն, 987,5 գրամ Ափիոն, 716 գրամ Մարիխուանա, ինչպես նաև տարբեր քաշերով այլ՝ Կոկաին, Հաշիշի յուղ, «Հաշիշ», ՄԴՄ, «MMBA(N)-BZ-F» տեսակի թմրամիջոցներ, հայտնաբերվել են հանցավոր խմբի ղեկավարների և առանձին անդամների անձնական, ինչպես նաև ավտոմեքենաներում, ավտոտնակում կատարված խուզարկություններով:

Հայտնաբերվել է նաև հանցավոր խմբի ղեկավարներից Ա.Հ.-ի կողմից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ТТ» տեսակի լիցքավորված ատրճանակ, տարբեր տրամաչափի ակոսափող հրազենների փամփուշտներ, «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ:

Քրեական վարույթի շրջանակներում, նախաքննությանն աջակցելու և համագործակցության պատրանք ստեղծելու նպատակով, Ա.Հ.-ն կատարել է սուտ մատնություն՝ առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրելով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով: Մասնավորապես՝ որպես մեղադրյալ ցուցմունք տալիս՝ Ա.Հ.-ն վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, թե ԻԻՀ քաղաքացին մաքսանենգությամբ, բեռնատարների վարորդների միջոցով, թմրամիջոցը ավտոմեքենայի նախապես պատրաստված թաքստոցում տեղադրելու եղանակով Հայաստան տեղափոխելով, ՀՀ-ում զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և որ 2022 թվականի մայիսի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մուտք է գործելու բեռնատար՝ 1 կգ «Մեթամֆետամին» և 1 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցները տեղափոխելով Երևան, որոնք վարորդը նախապես թաքցնելու է ավտոմեքենայի վրա հատուկ հարմարեցված պահեստարանում:

Դրանից հետո, տեղեկանալով, որ ԻԻՀ-ից ՀՀ է շարժվել բեռնափոխադրում իրականացնող ավտոմեքենա՝ Ա.Հ.-ի հանձնարարությամբ խմբի երեք անդամներ 930 գրամ «Հերոին» և 1005 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ արկղը, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով, մետաղալարով և պարանով գաղտնի ամրացրել են Հայաստան ժամանած, ԻԻՀ քաղաքացուն պատկանող և նրա կողմից վարած բեռնատար ավտոմեքենայի կցորդիչի տակ՝ հետնամասի պահեստային անվադողերի միջնամասում, որը հայտնաբերվել է կատարված զննությամբ: Քննությամբ, սակայն, նշված հանցագործությունը բացահայտվել է և ավտոմեքենայի վարորդ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ, ում առաջադրվել էր մեղադրանք՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար և խափանման միջոց էր ընտրվել կալանքը, քրեական հետապնդումը դադարեցվել է։

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հանցավոր կազմակերպության ղեկավարներ Բ.Ա.-ի, Ա.Հ.-ի և մասնակիցներ Զ.Հ.-ի, Ս.Դ.-ի, Հ.Գ.-ի, Վ.Մ.-ի կողմից օգտագործված էլեկտրոնային սարքերով վարույթն իրականացնող մարմինը հասանելիություն է ստացվել 193 էլեկտրոնային դրամապանակների։ Պարզվել է, որ դրանց մուտքագրված, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված ընդհանուր գումարը գերազանցում է 2մլրդ. 200 միլիոն ՀՀ դրամը գումարը, ինչով կատարվել է փողերի լվացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կազմակերպված հանցավոր խմբի անդամներից յոթին, այդ թվում՝ խմբի ղեկավարներին, ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբավորման այլ մասնակիցների, թմրամիջոցների ձեռքբերման հնարավոր այլ աղբուրների և ծավալների մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: