ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար կառուցողական կարող են լինել տարածաշրջանի երկրները
Տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում։
Նա նշել է տարածաշրջանում որոշ օտարերկրյա կողմերի միջամտության բացասական հետեւանքները եւ հայտարարել, որ տարածաշրջանի երկրներն իրենք կարող են կառուցողական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման եւ ապահովման գործում, գրում է Mehr գործակալությունը:
Լավրովն իր հերթին անդրադարձել է Թեհրանում վերջերս կայացած «3+3» ձևաչափով հանդիպմանը՝ ընդգծելով փոխկապակցված երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության հասնելու հարցում:
ՌԴ ԱԳ նախարարը նաև ողջունել է Իրանի կարևոր և կառուցողական դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու գործում: