Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն առաջնորդել է Հայաստան. Նեապոլի թեմի հոգևորականները՝ ՎեհափառինԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Հերիք է հայրենասիրություն քարոզեք... չկա հայոց պատմություն». ի՞նչ է հրահանգել Փաշինյանն ուսուցիչներին «կադրից դուրս»
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ֆահդ օդանավակայանի ուղղությամբ. կա 1 զոh և 8 վիրավnր3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասինԿամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. ՓաշինյանԱլիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչինՀրազդանի կիրճում երիտասարդը հափշտակել է քաղաքացու պայուսակը և դիմել փախուստի
Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
Մենք պատրաստվում ենք պատերազմի․ որպեսզի այն տեղի չունենա, մենք միշտ պետք է պատրաստ լինենք․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարներին Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Քաղաքականություն

Մի՛ լսեք Ձեզ սպառնացողներին, կատարեք Ձեր պարտքը. ուզում եմ հունվարի 1–ին նորից կարողանալ դիմել Ձեզ որպես Արցախի Նախագահի. բաց նամակ Շահնազարյանին

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը  բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանին։

«Մեծարգո պարոն Նախագահ, գրում եմ Ձեզ՝ լավ պատկերացնելով, թե ինչ դժվար կացության մեջ եք և լավ իմանալով, թե որքան հակասական առաջարկներ եք ստացել վերջին օրերին Ձեր՝ սեպտեմբերի 28-ի հայտնի հրամանագրի չեղարկման կամ պարզապես անտեսելու կապակցությամբ։

Ես նաև տեղյակ եմ սպառնալիքների ու շանտաժի բնույթ ունեցող նախազգուշացումների այն մեծ հոսքի մասին, որն այս օրերին տարբեր տեղերից ուղղվում է դեպի Ձեզ։ Բայց, կարծում եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ մեր ժողովրդի թշնամիների նման վարքագիծը կանխատեսելի էր։ Նրանք ուզում են ավարտին հասցնել սև գործը և գալիք տարվա հունվարի մեկին վերջնականապես արձանագրել Արցախի Հանրապետության մահը։

Աստծո կամոք, ներքին ու արտաքին թշնամու այդ ծրագրերին այսօր կարող եք խոչընդոտել միայն Դուք։ Այո, դա չափազանց դժվար ու ռիսկային որոշում է։ Բայց նաև պատվաբեր։ Դուք պետք է չեղարկեք Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Ձեր հրամանագիրը։ Մի՛ լսեք իրավաբաններին։ Մի՛ լսեք տարատեսակ պաշտոնյաներին։ Մի՛ լսեք Ձեզ սպառնացողներին։ Կատարեք Ձեր պարտքը՝ պաշտպանեք Արցախի Հանրապետությունը։

Սեպտեմբերի 28-ի հրամանագիրը չեղարկող Ձեր հաջորդ հրամանագրի տեքստը պետք է հասանելի լինի հանրությանը։ Այն պետք է տարածվի նույն հարթակներով, որոնցով ժամանակին տարածվել է Արցախին պարտադրված չարաբաստիկ թուղթը։

Աճպարարություններն ու բառախաղերը չեն ընդունվելու։ Չեն ընդունվելու նաև այն պնդումները, իբր Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը ոչինչ չնշանակող թղթի կտոր էր։ Դա այդպես չէ։ Հավատացնում եմ՝ հենց այդ «իրավական ուժ չունեցող» փաստաթուղթն էր այն վերջին կաթիլը, որը ստիպեց մեր հայրենակիցներին լքել Արցախը։

Ես էլ, Դուք էլ, բոլորս էլ հասկանում ենք, որ Սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկումը չի լուծելու Արցախի ու արցախցիների այսօրվա խնդիրները։ Բայց ես էլ, Դուք էլ, բոլորս էլ գիտենք, որ առանց այդ քայլի Արցախն ապագա չունի։ Դուք պարտավոր եք պահպանել հայկական երկրորդ պետության համար պայքարելու մեր ազգի վերջին շանսը։ Չլինի Ձեր նոր հրամանագիրը, չի լինելու ոչինչ։ Դա նշանակելու է լիարժեք կապիտուլյացիա։ Նշանակելու է, որ այս ամբողջ պատմության մեջ Ալիևն ու Փաշինյանն էին ճիշտ։ Որ նրանք հաղթեցին Ձեր տեսակին։

Մեծարգո պարոն Նախագահ, պատկերացրեք Ձեզ հունվարի 1-ին, այն բանից հետո, եթե հանկարծ մինչ այդ չչեղարկեք հայտնի հրամանագիրը։ Ո՞վ եք լինելու Դուք այդ պահին։ Ո՞վ եք լինելու Դուք նախ՝ Ինքներդ Ձեր աչքին և ապա նաև ուրիշների համար։ Վստահեցնում եմ՝ այսօրվա Ձեր տառապանքները ոչինչն են այն օրվա Ձեր տանջանքների հետ համեմատած։ Խնդրում եմ՝ չգնաք այդ ճանապարհով։ Ինքներդ Ձեզ ու նաև մեզ բոլորիս նման փաստի առջև չկանգնեցնեք։

Պարոն Շահրամանյան, հուսով եմ կներեք իմ այսչափ բաց և հանդուգն նամակը։ Հավատացեք՝ այս խոսքերը բխում են Արցախի, բայց նաև Ձեզ համար սրտացավ մարդու հոգուց։ Ես երբեք չեմ մոռանա Ձեր՝ Արցախի համար ամենադժվար պահին պատասխանատվություն ստանձնելու խիզախությունը։ Սրտանց ուզում եմ, որ իսկական տղամարդուն ու նաև սպային արժանի Ձեր այդ քայլը ոչնչով չմթագնվի։

Ուզում եմ հունվարի մեկին նորից կարողանալ դիմել Ձեզ որպես Արցախի Նախագահի…

Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք խնդրեմ խորին հարգանքիս հավաստիքը։ Թող ամենակալ Տերն ուժ և իմաստնություն պարգևի Ձեզ։ Աստծով»։