Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանից էական նորություններ չկան, իրավապաշտպանների մեծ թիմ է աշխատում նրան և արցախցի այլ բանտարկյալներին ազատելու ուղղությամբ․ Վերոնիկա Զոնաբենդ․ «Մեդիամաքս»

Սոցիալական ձեռներեց, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի տիկին Վերոնիկա Զոնաբենդը բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին։ 

 

Հարցին՝ ինչ նորություններ ունի Ռուբեն Վարդանյանից, նրա տիկինը պատասխանել է․  «Մենք չգիտենք, թե որքան արագ իրավիճակը կհանգուցալուծվի։ Ռուբենից էական նորություններ չկան։ Շաբաթը մեկ անգամ մեզ թույլ են տալիս շատ կարճ հեռախոսով խոսել։ Մեզ մտահոգում է, որ միջազգային փաստաբաններին իր մոտ չեն թողնում։ Իհարկե, կարոտում ենք իր հետ շփումը։ Այս շաբաթ կլրանա Ռուբենի կալանավորման երեք ամիսը։ Երեխաները տոկունությամբ դիմանում են այս իրավիճակին, իրենց պարտքն են համարում նեցուկ լինել միմյանց եւ ինձ: Այս ընթացքում նրանք ավելի են հասունացել»։

 


Դիտարկմանը, որ բազմաթիվ մարդիկ աջակցություն են հայտնել Ռուբեն Վարդանյանին ընտանիքին և հարցին՝ ինչո՞ւ է նրա կալանավորումը նման լայն ռեզոնանս առաջացրել ամբողջ աշխարհում, Վերոնիկա Զոնաբենդը պատասխանել է․

«Ռուբենը եղել և մնում է միաժամանակ գլոբալ և տեղական (անգլերեն glocal նորաբանություն-Մեդիամաքս) և մասշտաբային անձնավորություն, անկախ նրանից, թե ինչպես են նրան փորձում «կանոնակարգել» լրատվամիջոցներն ու առանձին մարդիկ։ Նա առաջնորդ է և վիզիոներ, որը վերլուծում է անցյալը և գիտի, թե ինչպես տեսնել ապագայի միտումները՝ նախքան մեծամասնությունը կնկատի դրանք: Դա թույլ է տալիս նրան կանխատեսել փոփոխությունները: Իր հարցազրույցներում ու ելույթներում նա խոսում էր համաշխարհային գործընթացների մասին, որոնց մասին մարդիկ չէին էլ մտածում։ Դիտեք նրա 10-15 տարվա վաղեմության հարցազրույցները։ Զարմանալի է, թե որքան ճշգրիտ էր նա կանխատեսում, թե ինչ է կատարվում հիմա, փորձում էր կանխել խնդիրները և խրախուսել մյուսներին գոնե մտածել այդ մասին: Ռուբենը համաշխարհային մասշտաբի առաջնորդ է և լայն կապեր ունեցող անձնավորություն։

Նրանք, ովքեր գործակցել են նրա հետ թե՛ բիզնեսում, թե՛ մարդասիրական աշխատանքներում, հասկանում են նրան, վստահում են և տեսնում  նրա մտադրությունների անկեղծությունն այն ամենում, ինչ նա անում է։ Նա կատարում է այն ամենն, ինչ ասում է, եւ չի ընդունում երկակի ստանդարտներ, որոնք, ավաղ, աշխարհում նորմ են դարձել։ Ուստի զարմանալի չէ, որ այդքան մարդ աջակցում է նրան»։

Թե ինչ քայլեր են ձեռնարկվում՝ Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու ուղղությամբ, կինը նշել է․ «Փաստաբանների և իրավապաշտպանների մասնագիտական մեծ թիմ է աշխատում Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբենին եւ արցախցի այլ բանտարկյալներին ազատելու համար։ Ես շատ շնորհակալ եմ մեր ընկերներին, ովքեր ամեն օր փորձում են անել ամեն հնարավորը»։