Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Իմ դեպքում որևէ գործարք բացառվում է, եթե իմ խոսքի գինն իմ ազատությունն է, ես պատրաստ եմ վճարել այդ գինը․ Նարեկ Մալյանի հարցազրույցը՝ կալանավայրից. Aravot.am

Aravot.am-ը հարցազրույց է ունեցել քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հետ։ Նրա հետ հարցազրույցը մասնակի՝ ստորև․ 

– Պարոն Մալյան, Հայաստանը վարչապետի շուրթերով ժողովրդավարության բաստիոն է հայտարարվել, բայց անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան քաղբանտարկյալներ չեն եղել: Դուք Ձեզ զգո՞ւմ եք ժողովրդավարության բաստիոնի, ժողովրդավարության միջնաբերդի բնակիչ:

 – Այն, ինչ ընդունված է անվանել ժողովրդավար, իրականում լիբերալ ֆաշիզմ է: Այդ առումով, այո, կարելի է փաստել, որ Հայաստանը լիբերալ ֆաշիզմի դրսևորումներով, այսինքն՝ այլակարծության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականությամբ աշխարհում առաջատարներից է: Բռնությամբ հանրությանը պարտադրվող իշխանական նարատիվները չեն հանդուրժում որեւէ քննադատություն, իսկ քննադատների նկատմամբ կիրառվում է ճնշումների ողջ ներկապնակը՝ «մատից ծծած»  քրգործերով բանտարկումներից մինչև ֆիզիկական ոչնչացում: Արմեն Գրիգորյանին սպանեցին հրապարակային՝ բոլորի աչքի առաջ: Այսպես կոչված ժողովրդավարության միջնաբերդերի գործառույթն այսօր իրականացնում են Երևանի և Բաքվի բերդերը, ու նշված «բերդերի» բնակիչ-քաղբանտարկյալներն ամեն օր իրենց մաշկի վրա զգում են, թե ինչ է ժողովրդավարությունը Ալիև-Փաշինյան զույգի կատարմամբ:

Ի դեպ, լիբերալ ֆաշիզմի խնդիրը համաշխարհային է, և այսօր աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ, պատերազմներ, ըստ էության, այդ դրսևորումների դեմ են: Լավ լուրն այն է, որ լիբերալ ֆաշիզմը, մեծ հաշվով, արդեն պարտված է, և մոտակա տարիներին աշխարհը վերջնականապես կթոթափի այդ կեղծավոր, արյունոտ, բռնությամբ զուգորդված ժամանակակից ստրկության լուծը: Ըստ իս՝ մյուս կարևոր դիտարկումն այն է, որ լայնածավալ և լկտի ռեպրեսիաներն աշխարհի ցանկացած իշխանության համար սեփական աթոռը պահելու ամենավերջին գործիքն են: Ռեպրեսիան անվերադարձ գործընթաց է: Իշխանությունը կարող է սկզբնական շրջանում խաղալ ժողովրդավարություն, ձևացնել, թե հարգում է իր երկրում բազմակարծությունը, բայց հերիք է ընդամենը մեկ անգամ դիմի ռեպրեսիաների, ու այլևս երբեք հետվերադարձ չի կարող լինել՝ թեկուզ ձևական ժողովրդավարական ռեժիմին: Քանի որ ռեպրեսիոն վիճակը, ինչպես արդեն նշեցի, բռնապետերի վերջին գործիքն է, դրան անխուսափելիորեն հաջորդում է իշխանության կորուստը: Այդպես եղել է և կլինի միշտ՝ առանց որևէ բացառության: Բացահայտված բռնապետերն իրենց իշխանությունը կարող են ժամանակավորապես երկարացնել նավթի պաշարների կամ միջուկային զենքի հաշվին, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանի Հանրապետությունը չունի: Հետևությունները թողնում եմ ընթերցողին:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդքան մարդկանց ձերբակալում, փակում կալանավայրերում, ո՞րն է պատճառը: Օրինակ, ի՞նչ վտանգ են զգացել իշխանությունները Ձեզ հետ կապված:

– Իշխանական բռնաճնշումները եղել են բոլոր ժամանակներում՝ սկսած իսպանական ինկվիզիցիայից մինչև լիբերալ ֆաշիզմ: Բոլոր ժամանակներում բռնաճնշումների նպատակը մեկն է եղել՝ իշխանության կողմից հռչակված միակ ճիշտ «կրոնը» բռնությամբ պարտադրել հպատակներին: Բռնաճնշումների կարճաժամկետ նպատակները երեքն են: Առաջին՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր խոսում են իշխանական միակ «ճշմարտության» դեմ կամ կասկածի տակ են առնում այդ միակ «կրոնի» ճշմարտացիությունը: Երկրորդ՝ պատժել այն մարդկանց, ովքեր իրենց գործողություններով կամ խոսքով համարձակվել են դեմ դուրս գալ իշխանական «ճշմարտությանը» և վնաս են հասցրել իշխանական քարոզչության պարտադրված գծին: Երրորդ՝ վախ տարածել հանրության մեջ՝ նպատակ ունենալով վախի միջոցով կանխելու այլակարծության օջախների առաջացումը և հպատակներին պահելու միակ «ճիշտ» քարոզչական գծի մեջ: Կոնկրետ իմ օրինակում առկա են բոլոր երեք նպատակները: Ինձ պատժում են, քանի որ ահռելի վնաս եմ հասցրել ՀՀ-ում ադրբեջանաթուրքական հեղափոխության միջոցով իշխանությունը զավթած լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցին: Ինձ փորձում են լռեցնել՝ բանտարկելով, մեկուսացնելով հասարակությունից, արգելելով տեսակցություններս, հեռախոսազանգերս եւ ամեն տեսակի կապ արտաքին աշխարհի հետ: Եվ երրորդ՝ իմ օրինակով փորձում են վախ ներշնչել հանրության շրջանում: Չէ՞ որ բոլորը տեսնում են, որ իմ քրգործում չկա տուժող, չկա վկա, չկա հետևանք, չկա գեթ մեկ ապացույց, կա միայն մեկ բան՝ Մալյան Նարեկին բանտարկելու մեծ ցանկություն: Բռնապետերից մեկն ասում էր՝ կա մարդ, կգտնենք քրեական հոդվածը: Սա ուղերձ է հանրությանը՝ ձեզ խելոք պահեք, թե չէ Մալյանի նման կբանտարկվեք:

– Դատարանում հայտարարեցիք՝  ինչ արել եմ` արել եմ լավ, քիչ ու էլի եմ անելու: Չե՞ք փոխել Ձեր կարծիքը:

– Ոչ միայն այս գործի շրջանակներում եմ այս հայտարարությունն արել: Ես դա ասել եմ միշտ՝ իմ դեմ հարուցված տասից ավել քրեական գործերով: Ես չեմ կարծում, որ երբեւէ ապօրինի բան եմ արել, հետևաբար, կաշկանդված չեմ արարքներս կրկնելուց: Այսօր իմ՝ կալանքի տակ լինելու միակ պաշտոնական հիմքն այդ հայտարարությունն է: Իշխանությունն ինձ բանտում է պահում այդ հիմքով՝ պատճառաբանելով, թե ազատության մեջ գտնվելով նոր «հանցանք» կկատարեմ: Կալանքիս որոշման մեջ այդ հայտարարությունն է գրված: Դեռ չապացուցած իմ հին «հանցանքը», խախտելով օրենքը և անմեղության կանխավարկածը՝ հայտարարում են հնարավոր նոր «հանցանքի» մասին: Ինձ ակնարկել են, որ եթե հրաժարվեմ այդ հայտարարությունից, ինձ կազատեն բանտից, ինչպես եղավ զոհվածի մայր Գայանե Հակոբյանի դեպքում: Բնականաբար, իմ դեպքում որևէ գործարք բացառվում է: Եթե իմ խոսքի գինն իմ ազատությունն է, ես պատրաստ եմ վճարել այդ գինը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։