NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով 4 անձ ձերբակալվել է. քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը։

Առինջ գյուղի մի բնակիչ դեկտեմբերի 8-ին իր արծաթագույն «Օպելով» մոտեցել է Երևան-Աբովյան խճուղու ավտոտեխսպասարկման կետի մոտ կայանված սև «Ռենջ Ռովերին»: Այդ պահին Սևան քաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ, իջնելով «Ռենջ Ռովերից»՝ նստել է «Օպելը»։ Ըստ իրավապահների տեղեկության՝ սևանցին մեքենայում թմրամիջոց է տվել առինջեցուն՝ Երևանի Լվովյան փողոցի բնակիչ, 41-ամյա տղամարդուն փոխանցելու համար։

Առինջեցի տղամարդը գնացել է տուն։ Որոշ ժամանակ անց «Մերսեդես» մակնիշի մեքենայով մոտեցել է վերոհիշյալ տղամարդը և վերցրել իրեն փոխանցված մեթամֆետամինը։

Միջոցառումը շարունակվել է Ավանի քրեական հետախույզների և պարեկների հետ համագործակցությամբ։ Ավանի Աշխաբադի փողոցում, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, բաժանմունք է տեղափոխվել «Մեսեդեսի» վարորդը։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,20 գրամ մեթամֆետամին, իսկ «Մերսեդեսի» խուզարկությամբ՝ մոտ 24 գրամ մարիխուանա։

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեկտեմբերի 15-ին առինջեցին իր «Օպելով» մոտեցել է գյուղի Մաշտոցի փողոցի մի տան, որտեղից դուրս եկել և մեքենան է նստել 42-ամյա տանտերը։ Նրանք միասին ուղևորվել են Երևանի Խուդյակովի փողոց, որտեղ վարկային կազմակերպությունում 42-ամյա տղամարդը փող է վերցրել ու տվել «Օպելի» տիրոջը: Նրան թողնելով իր տանը՝ «Օպելի» տերը մեկնել է Սևան քաղաքի Գայի փողոցում գտնվող 42-ամյա սևանցու տուն:

Րոպեներ անց նա դուրս է եկել սպիտակ պոլիէթիլենային տոպրակը ձեռքին, նստել մեքենան և ուղևորվել Երևան: Սևան-Երևան ճանապարհին էլ, Հրազդանի մոտակայքում, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և, «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով ավելի քան 30 գրամ մեթամֆետամին։ Ըստ հավաստի տեղեկության՝ հայտնաբերվածը նա պետք է փոխանցեր 42-ամյա համագյուղացուն։

42-ամյա առինջեցու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են «ՏՕԶ»-ի 23 փամփուշտ, 4,38 գրամ ափիոն և «դիազեպամ» տեսակի 40 հոգեմետ դեղահաբ։ Նույն դեղահաբից հայտնաբերվել է նաև «Օպելի» տիրոջ տան խուզարկությամբ, ինչպես նաև՝ չորս սրվակ։

Նոր Նորքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Չորսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: