32 կողմ, 4 դեմ ձայնով Երևանի ավագանին ընդունեց 2024-ի բյուջեի նախագիծը
32 կողմ, 4 դեմ ձայնով Երևանի ավագանին ընդունեց 2024-ի բյուջեի նախագիծը։
2024թ. Երևանի զարգացման ծրագրով նախատեսվում է՝
171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների գնում,
Մետրոպոլիտենի վագոնների արդիականացում,
30 հատ նոր տրոլյեբուսների ձեռքներում,
350 լուսացույցերի կարգավորման նոր համակարգի ներդրում,
420 էլեկտրալիցքավորման կայանների կառուցում,
600 վերելակների փոխարինում,
28 փողոցներում լուսավորության համակարգի արդիականացում:
Երևան քաղաքի 2024թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 124 մլրդ 639 մլն դրամ: Բյուջեով նախատեսվում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 4 մլրդ դրամ հատկացնել, իսկ ենթակառուցվածքների նորոգման համար` 879 մլն դրամ։